https://armeniasputnik.am/20230517/kkhmkn-versksel-e-mardasirakan-gvortsvoghutjunnery-inch-e-teghapvokhvel-lachini-mijancqvov-59742383.html
ԿԽՄԿ–ն վերսկսել է մարդասիրական գործողությունները. ինչ է տեղափոխվել Լաչինի միջանցքով
ԿԽՄԿ–ն վերսկսել է մարդասիրական գործողությունները. ինչ է տեղափոխվել Լաչինի միջանցքով
Գործողությունները վերսկսելը հնարավոր է դարձել որոշակի ընթացակարգեր հստակեցնելուց հետո։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T15:46+0400
2023-05-17T15:46+0400
2023-05-17T15:58+0400
հայաստան
լաչինի միջանցք
կարմիր խաչ
արցախ
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44300301_0:84:1601:984_1920x0_80_0_0_36fcf982fe0155e6b58385604fab5f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքի երկայնքով։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղափոխվել է դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական բուժհաստատությունների համար։Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն էր տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։ Ավելի վաղ ԿԽՄԿ–ից հայտնել էին, որ անցակետ տեղադրելուց հետո 2 անգամ տեղաշարժ են կատարել` մեկը ապրիլի 28-ին (տեղափոխվել է 13 բուժառու), մյուսը` ապրիլի 29-ին (տեղափոխվել է ևս 16 բուժառու)։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44300301_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8ed968cbc4a90ae2cb6ace90a37a2e9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, լաչինի միջանցք, կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, լաչինի միջանցք, կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ
ԿԽՄԿ–ն վերսկսել է մարդասիրական գործողությունները. ինչ է տեղափոխվել Լաչինի միջանցքով
15:46 17.05.2023 (Թարմացված է: 15:58 17.05.2023) Գործողությունները վերսկսելը հնարավոր է դարձել որոշակի ընթացակարգեր հստակեցնելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքի երկայնքով։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղափոխվել է դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական բուժհաստատությունների համար։
«Մեր մեքենաներով որոշակի անհրաժեշտ պաշար այսօր տեղափոխվել է։ Որոշակի ընթացակարգեր հստակեցնելուց հետո դեղորայքի տեղափոխման գործողությունները վերսկսելու հնարավորություն է ընձեռվել։ Հուսով ենք` առաջիկայում վերսկսել այլ գործողություններ ևս»,– նշեց Ամատունին։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն էր տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։ Ավելի վաղ
ԿԽՄԿ–ից հայտնել էին, որ անցակետ տեղադրելուց հետո 2 անգամ տեղաշարժ են կատարել` մեկը ապրիլի 28-ին (տեղափոխվել է 13 բուժառու), մյուսը` ապրիլի 29-ին (տեղափոխվել է ևս 16 բուժառու)։