00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա մեծություն է, ինչպես Մոցարտը»․ երգչուհի Վերոնիկա Ջիոևան՝ Կոմիտասի ու իր կյանքի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՎերոնիկա Ջիոևա
Վերոնիկա Ջիոևա - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Վերոնիկա Ջիոևա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Հյուսիսային և Հարավային Օսիայի ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան հարցազրույց է տվել Sputnik Արմենիայինյ ու պատմել է անձնական կյանքի, երաժշտության հանդեպ սիրո և ապագայի ծրագրերի մասին։
Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան համերգային ծրագրով երեք անգամ եղել է Հայաստանում: Այս անգամ նա ստիպված էր ավելի խնամքով ընտրել երգացանկը, որպեսզի նախորդ ելույթների կրկնություն չստացվի։ Այս համերգի ընտրանիում ներառված է նաև «Կռունկ» երգը, որը, սակայն, փորձերի ժամանակ երգչուհին ոչ մի անգամ չի կարողացել մինչև վերջ երգել՝ արցունքների պատճառով։
«Կոմիտասի այդ երաժշտությունը, որն ուղղակի «երակներով է անցնում․․․ Նա մեծություն է, ինչպես Մոցարտը։ Երաժշտությունը պարզ է, բայց հանճարեղ։ Հիմա էլ, երբ հիշում եմ, ուզում եմ լաց լինել»,-խոստովանեց երգչուհին, ավելացնելով, որ «իր օրգանիզմն ուղղակի գլուխը կորցնում է» Կոմիտասի երաժշտությունից։

Հայ հանդիսատեսն ու Հայաստանը

Ջիոևան կարծում է, որ հայ հանդիսատեսը շատ հաջողակ է օպերային երգիչների հարցում, նրանց «աշխարհում լավագույններից մեկն» է անվանում: Արտիստուհին հայ հանդիսատեսին կոչ արեց ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց տաղանդներին։
«Ես կուզեի, որ նրանք հասկանային, որ Գևորգ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հովհաննես Այվազյանը, ինչպես նաև շատ հրաշալի հայ սոպրանոներ Եվրոպայում շատ երկրպագուներ ունեն, և նրանց հետևից թռչում են»,-ասաց Ջիոևան:
Ներկայացնելով Հայաստանի մասին տպավորությունները՝ օպերային երգչուհին խոստովանեց, որ շատ է սիրում Երևանը: Այս անգամ այցը սովորականից ավելի երկար է, և Վերոնիկան քաղաքում շրջելու և այն ավելի լավ ճանաչելու ժամանակ կունենա։
Արտիստուհին խոստովանեց, որ Հայաստանում իրեն հաճախ «յուրայինի», հայուհու տեղ են դնում և հայերեն են դիմում։ Նա հասցրել է որոշ հայերեն արտահայտություններ սովորել՝ «Ես քեզ սիրում եմ շատ», «Բարև ձեզ», «Հայաստան», «Շնորհակալություն»։

Թողնե՞լ օպերան

Քննադատները Վերոնիկայի երգն աստվածային են անվանում, իսկ իրեն՝ երգչուհուն, մեր ժամանակների լավագույն սոպրանոներից մեկը։ Բայց դասական արիաներից բացի, Վերոնիկան երբեմն սիրված էստրադային երգերի քավըր-տարբերակներն է կատարում։ Օպերային երգչուհին նշում է, որ իրեն շատ են դուր գալիս այդպիսի փորձակումները, իսկ ապագայում դեմ չէ նաև քրոսսովեր երգել (երաժշտական ոճ է, որը համադրում է ակադեմիական և փոփ-երաժշտության տարրերը- խմբ․)։
«Ես արդեն որպես ջազ-կատարող մենահամերգ եմ տվել Կազանում. կարողանում եմ դա երգել և ուզում եմ։ Շատերն ինձ չեն ճանաչի այդ ամպլուայում։ Օպերան շատ բան է խլում, տարիների ընթացքում ես ամբողջությամբ քրոսսովերի կանցնեի»,-ասում է Ջիոևան։
Իր մասին պատմելիս երգչուհին խոստովանեց, որ իրեն չափավոր սնահավատ մարդ է համարում, բայց միշտ ապավինում է իր կանխազգացմանը։ Իսկ ինչ վերաբերում է երաժշտական կարիերային, ապա այսօր, իր իսկ խոստովանությամբ, ինքը «հեռացել է մրցակցությունից», թեև նախկինում դա իրեն դուր էր գալիս։ Այժմ արտիստուհին նախընտրում է ավելի հանդարտ ստեղծագործական կյանքը՝ չմոռանալով մշտական ինքնակատարելագործման մասին:
Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսանյութում:
Հայտնի օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1979 թվականին Հարավային Օսիայում։ Հյուսիսային և Հարավային Օսիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոսիբիրսկի օպերայի և Բալետի թատրոն։
2011 թվականին մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսաստանյան հեռուստամրցույթին, որում առաջին տեղն է գրավել։
Լրահոս
0