ՀՀ նախագահը կարևորել է մայրաքաղաք Երևանի գլխավոր հատակագծի մշակումը

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկայացվել են կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Նախագահին են ներկայացվել կառավարության 2021-2026թթ ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել է բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այս համատեքստում հատուկ շեշտադրվել է մայրաքաղաք Երևանի գլխավոր հատակագծի հարցի կարևորությունը։
Լրահոս
0