https://armeniasputnik.am/20230517/qervobjany-nerkajacrec-inch-mvodelvov-karvogh--e-verahskvel-nakhijevani-erkatgitsy-59736277.html
Քերոբյանը ներկայացրեց՝ ինչ մոդելով կարող է վերահսկվել Նախիջևանի երկաթգիծը
Քերոբյանը ներկայացրեց՝ ինչ մոդելով կարող է վերահսկվել Նախիջևանի երկաթգիծը
Բրյուսելում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել էին Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T14:07+0400
2023-05-17T14:07+0400
2023-05-17T14:07+0400
վահան քերոբյան
հայաստան
նախիջևան
երկաթուղի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/713/67/7136708_0:0:1600:900_1920x0_80_0_0_08356b617d560aa20e781a8cac5d24a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Օրեր առաջ բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։Նա ներկայացրեց, որ ըստ այդ վերահսկման մոդելի` Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային։Նախարարը նշեց, որ թեպետ այդ միջոցը Աբխազիայի դեպքում չի աշխատել, սակայն պատկերացում է տալիս, թե ինչ մոդելով կարող է Նախիջևան երկաթգիծը հսկվել։«Ընդհանրացնելով պետք է ասել, որ, անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավական մեծ պոտենցիալ ունի»,–հավելեց Քերոբյանը։ Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. ԼավրովՀիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։ Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/713/67/7136708_175:0:1375:900_1920x0_80_0_0_dfabee9df7bfcab756e8bbc1b3927ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահան քերոբյան, հայաստան, նախիջևան, երկաթուղի
վահան քերոբյան, հայաստան, նախիջևան, երկաթուղի
Քերոբյանը ներկայացրեց՝ ինչ մոդելով կարող է վերահսկվել Նախիջևանի երկաթգիծը
Բրյուսելում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել էին Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Օրեր առաջ բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։
«Վրաստանի և Աբխազիայի այդ հատվածում նույն տիպի կարգավորում էր նախատեսվում, և աշխարհում հայտնի ընկերություններից մեկը պետք է այն վերահսկեր։ Դա շվեյցարական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում»,–ասաց Քերոբյանը։
Նա ներկայացրեց, որ ըստ այդ վերահսկման մոդելի` Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային։
Նախարարը նշեց, որ թեպետ այդ միջոցը Աբխազիայի դեպքում չի աշխատել, սակայն պատկերացում է տալիս, թե ինչ մոդելով կարող է Նախիջևան երկաթգիծը հսկվել։
«Ընդհանրացնելով պետք է ասել, որ, անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավական մեծ պոտենցիալ ունի»,–հավելեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։