00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին

© Sputnik / Aram NersesyanԵրևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Երևանի քաղաքապետարան
Բաժանորդագրվել
ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ըստ օրենքի` Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,–ասել է Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, իսկ օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Լրահոս
0