https://armeniasputnik.am/20230518/ashvot-pashinjany-ekel-e-areresman-59808526.html
Աշոտ Փաշինյանը եկել էր առերեսման
Աշոտ Փաշինյանը եկել էր առերեսման
Երեկ լուրեր էին տարածվել, թե իբր «Որդիների կանչ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը` Գայանե Հակոբյանը փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T22:04+0400
2023-05-18T22:04+0400
2023-05-18T22:12+0400
աշոտ փաշինյան
մայր
զոհ
առևանգում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/18/27301812_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cef6109c7392379849684787162d2b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը եկել էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչություն` 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի հետ առերեսման։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը ներսում էր։ Դեռ երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։Կարճ ժամանակ անց տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ Աշոտ Փաշինյանն ինքն է գնում դեպի Գայանե Հակոբյանի մեքենան ու նստում, իսկ մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ Աշոտը բացում է դուռը, նետվում այնտեղից, ապա կանգնում է։ Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/18/27301812_180:0:1600:1065_1920x0_80_0_0_49fe5d5428b85340d6dab3768cbb78da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշոտ փաշինյան, մայր, զոհ, առևանգում
աշոտ փաշինյան, մայր, զոհ, առևանգում
Աշոտ Փաշինյանը եկել էր առերեսման
22:04 18.05.2023 (Թարմացված է: 22:12 18.05.2023) Երեկ լուրեր էին տարածվել, թե իբր «Որդիների կանչ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը` Գայանե Հակոբյանը փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը եկել էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչություն` 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի հետ առերեսման։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը ներսում էր։
«Ներսում առերեսման գործողություն էր, դրա ընթացակարգի մասով որևէ բացասական նկատառում չունենք, ըստ կարգի անցկացվեց։ 23։00-ին Շենգավիթի դատարանում դատական նիստը կանցկացվի»,– նշեց Մելիքյանը։
Դեռ երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը
տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Կարճ ժամանակ անց տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ Աշոտ Փաշինյանն ինքն է գնում դեպի Գայանե Հակոբյանի մեքենան ու նստում, իսկ մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ Աշոտը բացում է դուռը, նետվում այնտեղից, ապա կանգնում է։ Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։