00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Նոր Նորքի նախկին թաղապետը գումարներ է յուրացրել

Նոր Նորք - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Նոր Նորք
Բաժանորդագրվել
Ապրիլի 7-ի միջոցառումը ռեստորանում անցկացնելու անվան տակ յուրացրել են 1 միլիոն դրամից ավելի գումար։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, գումարներ է յուրացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, դեռ 2016 թվականին` նախնական համաձայնության գալով միջոցառումներ կազմակերպող ՍՊԸ տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:
Օրինակ` կեղծ փաստաթղթեր են կազմվել, թե միջոցառում են կազմակերպել ռեստորանում, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Նշված ՍՊԸ հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ, որը կանխիկացվել է ընկերության տնօրենը։
«Այնուհետև վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում՝ վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարն ու ֆինանսական բաժնի պետը նաև տարբեր ընկերություններից ապօրինի կերպով պահանջել են հավելյալ` վարձավճարից ավելի գումար վճարել վարչական շենքում վարձակալած տարածքների համար։
Քննությամբ պարզվել է նաև, որ ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ուռճացրել է ծախսերը`յուրացնելով 1.443.250 ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 309-րդ հոդվածի 1-ին մասով։
Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված գույքային վնասը։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0