https://armeniasputnik.am/20230518/hajastany-hapk-ic-kvonkret-gvortsvoghutjunner-e-aknkalum-gegham-manukjan-59785839.html
Հայաստանը ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Գեղամ Մանուկյան
Հայաստանը ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Գեղամ Մանուկյան
ԱԺ պատգամավորի խոսքով` Հայաստանի համար ՀԱՊԿ-ը գլխավոր կառույցն է անվտանգության ոլորտում։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T14:01+0400
2023-05-18T14:01+0400
2023-05-18T14:01+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
գեղամ մանուկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53864573_0:83:1600:983_1920x0_80_0_0_74263e53400973222aee014025729660.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ակնկալում է անվտանգության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Գեղամ Մանուկյանը։Մանուկյանը շեշտել է, որ այս առումով ՀԱՊԿ անդամների միջև փոխըմբռնումը շատ կարևոր է:«Հասարակության կողմից ճնշում կա Հայաստանի կառավարության վրա` ՀՀ ղեկավարության և ՀԱՊԿ–ի միջև եղած այս կամ այն թյուրըմբռնումները լուծելու համար, որպեսզի նաև ավելի կոնկրետ քայլեր տեսնեն Հայաստանի տարածքում, որի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից», - հայտարարել է նա:Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Մինսկում՝ մասնակցելու կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53864573_90:0:1510:1065_1920x0_80_0_0_99e3baba162be7a01cd534ff771062b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), գեղամ մանուկյան
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), գեղամ մանուկյան
Հայաստանը ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Գեղամ Մանուկյան
ԱԺ պատգամավորի խոսքով` Հայաստանի համար ՀԱՊԿ-ը գլխավոր կառույցն է անվտանգության ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ակնկալում է անվտանգության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Գլոբալ համատեքստում անվտանգության հարցը ամբողջ հետխորհրդային տարածքում, ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում կոշտ է դրված։ Հայաստանի համար ՀԱՊԿ-ը գլխավոր կառույցն է անվտանգության ոլորտում, և հիմա Հայաստանում շատ կոշտ են նայում ՀԱՊԿ-ի գործողություններին, ՀԱՊԿ-ից կոնկրետ քայլեր են ակնկալում»,– ասել է նա։
Մանուկյանը շեշտել է, որ այս առումով ՀԱՊԿ անդամների միջև փոխըմբռնումը շատ կարևոր է:
«Հասարակության կողմից ճնշում կա Հայաստանի կառավարության վրա` ՀՀ ղեկավարության և ՀԱՊԿ–ի միջև եղած այս կամ այն թյուրըմբռնումները լուծելու համար, որպեսզի նաև ավելի կոնկրետ քայլեր տեսնեն Հայաստանի տարածքում, որի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից», - հայտարարել է նա:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Մինսկում՝ մասնակցելու կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Պատվիրակությունների ղեկավարները
հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: