00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ ինքնազգացողությունը վատացել է ՔԿ-ում

© Sputnik / Aram NesesyanՈստիկանության բաժանմունքի մոտ հավաքված մարդիկ
Ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքված մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքված մարդիկ
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը չի բացառել, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով, գիշերը հոսպիտալացվել է: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով։
«10-11 ժամ անազատության մեջ պահված Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մելիքյանը։
Նա ենթադրել է, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Փաստաբանը հայտնել է նաև, որ բժշկական կենտրոնի մոտ հավաքվել են տասնյակ համախոհներ:
«Պաշտոնական վարկածի համաձայն՝ մի կին առևանգել է 23-24 տարեկան առողջ տղամարդու։ Աշոտ Փաշինյանի հետ առերեսում դեռ չի եղել։ Ես կարծում եմ, որ առերեսումը տեղի կունենա վաղը, և կտեսնենք, թե Աշոտ Փաշինյանն ինչպես է պնդելու, որ տիկին Գայանեն՝ միջին տարիքի և միջին կազմվածքի կին, առողջ տղամարդու է առևանգել», - ասել է Մելիքյանը։
Զոհվածների հարազատների փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ Փաշինյանի որդուն առևանգելու մեղադրանքն անհիմն է, զինծառայողների ծնողները հակաիրավական որևէ գործողություն չեն կատարել:
Լրահոս
0