https://armeniasputnik.am/20230518/pnn-iren-kcvats-hvoghamasn-aporini-vatsharel-e-gsh-peti-teghakal-arshalujs-pajtjanin-59771927.html
ՊՆ–ն իրեն կցված հողամասն ապօրինի վաճառել է ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանին
ՊՆ–ն իրեն կցված հողամասն ապօրինի վաճառել է ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանին
Հետագայում գույքը պարտքի դիմաց հանձնվել է բանկին` պետությանը պատճառելով ավելի քան 255 միլիոն դրամի վնաս։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T10:38+0400
2023-05-18T10:38+0400
2023-05-18T10:59+0400
հայաստան
հհ դատախազություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48137397_0:0:1600:900_1920x0_80_0_0_d8d96ac0cb855c210945f29a85c17b4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված հողամասը 2011 թվականին ապօրինի վաճառվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Խոսքը վերաբերում է Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասին, որն այդ ժամանակ վաճառվել է 87 մլն դրամով։Զինվորական կենտրոնական դատախազության կողմից 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ գեներալ Փայտյանը 2012 թվականի փետրվարին այս հողամասը գրավադրել է 300 հազար դոլարով, այսինքն` ձեռքբերման գնից մոտ 40 մլն դրամով թանկ։Նույն թվականի դեկտեմբերին հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով, հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռքբերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի։ Դրանից հետո այն 824 մլն 498 հազար 84 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, որը համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին, հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս:Տիգրան Բարսեղյանն ապօրինի գործարքներ է հովանավորել հօգուտ Գագիկ Խաչատրյանի ազգականներիՏիգրան Բարսեղյանն ապօրինի գործարքներ է հովանավորել հօգուտ Գագիկ Խաչատրյանի ազգականներիԴատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):Հիշեցնենք, որ 2012 թվականին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը պաշտոնանկ արվեց «գոմեշի մսի» գործով բարձրացված աղմուկից հետո։ Նա համակարգում էր ՀՀ ԶՈւ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը։ Հարուցված քրեական գործի շրջանակներում գեներալ Փայտյանը քրեական պատասխանատվության չենթարկվեց։ 2014 թվականին նա նշանակվեց Սեյրան Օհանյանի խորհրդարական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48137397_31:0:1231:900_1920x0_80_0_0_d299abc73e63f6abe6ce108478382a6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, հհ դատախազություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՊՆ–ն իրեն կցված հողամասն ապօրինի վաճառել է ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանին
10:38 18.05.2023 (Թարմացված է: 10:59 18.05.2023) Հետագայում գույքը պարտքի դիմաց հանձնվել է բանկին` պետությանը պատճառելով ավելի քան 255 միլիոն դրամի վնաս։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված հողամասը 2011 թվականին ապօրինի վաճառվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Խոսքը վերաբերում է Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասին, որն այդ ժամանակ վաճառվել է 87 մլն դրամով։
Զինվորական կենտրոնական դատախազության կողմից 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ գեներալ Փայտյանը 2012 թվականի փետրվարին այս հողամասը գրավադրել է 300 հազար դոլարով, այսինքն` ձեռքբերման գնից մոտ 40 մլն դրամով թանկ։
Նույն թվականի դեկտեմբերին հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով, հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռքբերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի։ Դրանից հետո այն 824 մլն 498 հազար 84 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, որը համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին, հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս:
Դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):
Հիշեցնենք, որ 2012 թվականին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը պաշտոնանկ արվեց «գոմեշի մսի» գործով բարձրացված աղմուկից հետո։ Նա համակարգում էր ՀՀ ԶՈւ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը։ Հարուցված քրեական գործի շրջանակներում գեներալ Փայտյանը քրեական պատասխանատվության չենթարկվեց։ 2014 թվականին նա նշանակվեց Սեյրան Օհանյանի խորհրդարական։