https://armeniasputnik.am/20230518/vostikannerin-chentarkvelu-hamar-1-andz-kalanavvorvel-e-1y-vorvonvum-e-59802728.html
Ոստիկաններին չենթարկվելու համար 1 անձ կալանավորվել է, 1–ը որոնվում է
Ոստիկաններին չենթարկվելու համար 1 անձ կալանավորվել է, 1–ը որոնվում է
Մի քաղաքացի անհիմն է վիճել պարեկների հետ ու բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են։ 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T18:12+0400
2023-05-18T18:12+0400
2023-05-18T18:13+0400
պարեկային ծառայություն
ոստիկան
խուլիգանություն
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/13/45446779_0:165:1600:1065_1920x0_80_0_0_79eaf225250d97d2a133082d1fdf6f6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արագածոտնի և Տավուշի մարզերում բացահայտվել է ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր։ Մեկ անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Դեպքերից մեկը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում։ Մի քաղաքացի կանգնեցրել է պարեկների մեքենան, այնուհետև անհիմն վիճել պարեկների հետ, բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են։Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։Մյուս դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Վասիլյան փողոցում մթության պայմաններում լուսարձակներն անջատած երթևեկելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կանգնեցրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի շենքերից մեկի բակում: Թիվ 166 հիմնական դպրոցում աշակերտներին ծեծած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածովԱյնուհետև հիշյալ մեքենայի վարորդը՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում, և ուղևորը՝ վերջինիս անչափահաս որդին, իջել են ավտոմեքենայից: Վերջինս փորձել է նստել նշված մեքենայի ղեկին, ինչը խոչընդոտվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, իսկ վարորդը երկու անգամ հարվածել է պարեկի ձեռքին և դեմքին: Նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որի հետևանքով ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հիշյալ ավտոմեքենան անհայտ անձի կողմից տեղափոխվել է տան բակ, իսկ մեքենայի վարորդը և նրա որդին դիմել են փախուստի:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ հիշյալ մեքենայի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որ բավարարվել է: Ճամբարակում պարեկների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով 3 անձ ձերբակալվել էՈրոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/13/45446779_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a0b32101937ab06df0809a9cca819521.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պարեկային ծառայություն, ոստիկան, խուլիգանություն, քրեական գործ
պարեկային ծառայություն, ոստիկան, խուլիգանություն, քրեական գործ
Ոստիկաններին չենթարկվելու համար 1 անձ կալանավորվել է, 1–ը որոնվում է
18:12 18.05.2023 (Թարմացված է: 18:13 18.05.2023) Մի քաղաքացի անհիմն է վիճել պարեկների հետ ու բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արագածոտնի և Տավուշի մարզերում բացահայտվել է ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր։ Մեկ անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքերից մեկը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում։ Մի քաղաքացի կանգնեցրել է պարեկների մեքենան, այնուհետև անհիմն վիճել պարեկների հետ, բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են։
Քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին, ձեռքերով հարվածել նրանց կրծքավանդակի, գլխի հատվածներին, որոնց ժամանակ քաշել և պոկել է պարեկային ծառայողին ամրակցված ծառայողական տեսախցիկը՝ վնասվելով այն, ապա դիմել փախուստի։
Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Մյուս դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Վասիլյան փողոցում մթության պայմաններում լուսարձակներն անջատած երթևեկելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կանգնեցրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի շենքերից մեկի բակում:
Այնուհետև հիշյալ մեքենայի վարորդը՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում, և ուղևորը՝ վերջինիս անչափահաս որդին, իջել են ավտոմեքենայից: Վերջինս փորձել է նստել նշված մեքենայի ղեկին, ինչը խոչընդոտվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, իսկ վարորդը երկու անգամ հարվածել է պարեկի ձեռքին և դեմքին: Նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որի հետևանքով ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հիշյալ ավտոմեքենան անհայտ անձի կողմից տեղափոխվել է տան բակ, իսկ մեքենայի վարորդը և նրա որդին դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ հիշյալ մեքենայի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որ բավարարվել է:
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է: