https://armeniasputnik.am/20230518/zvohvats-zintsarajvoghi-mvor-gajane-hakvobjani-pastabany-kvitsharki-dzerbakalman-iravachaputjuny-59797101.html
Զոհված զինծառայողի մոր` Գայանե Հակոբյանի փաստաբանը կվիճարկի ձերբակալման իրավաչափությունը
Զոհված զինծառայողի մոր` Գայանե Հակոբյանի փաստաբանը կվիճարկի ձերբակալման իրավաչափությունը
Գայանե Հակոբյանը երեկվանից հաց չի կերել, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է, իսկ այսօր էլ պաշտոնապես հացադուլ է հայտարարել, որն էլ կյանքի համար... 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T16:37+0400
2023-05-18T16:37+0400
2023-05-18T16:59+0400
հայաստան
աշոտ փաշինյան
փաստաբան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/12/42194642_0:33:1600:934_1920x0_80_0_0_a32e54a7486423ef2c82fe23af611537.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող Գայանե Հակոբյանի փաստաբանը պատրաստվում է անհապաղության կարգով վիճարկել ձերբակալման իրավաչափությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել։Նրա խոսքով` ձերբակալման նպատակ են նշել այնպիսի հանգամանքներ, որոնք ոչ միայն իրավաչափ չեն, այլև ծիծաղելի, օրինակ` փախուստը կանխելը և այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին։Հովհաննիսյանը շեշտեց, որ փախուստի մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ այդ միջադեպից հետո Գայանե Հակոբյանը գնացել է Եռաբլուր, ինչից հետո էլ եղել է Մաշտոցի պողոտայում գտնվող իրենց գրասենյակում («Որդիների կանչ» ՀԿ–ում. խմբ.)։Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/12/42194642_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bd863fe95b4e4ca68ad1aa6289425f8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, աշոտ փաշինյան, փաստաբան
հայաստան, աշոտ փաշինյան, փաստաբան
Զոհված զինծառայողի մոր` Գայանե Հակոբյանի փաստաբանը կվիճարկի ձերբակալման իրավաչափությունը
16:37 18.05.2023 (Թարմացված է: 16:59 18.05.2023) Գայանե Հակոբյանը երեկվանից հաց չի կերել, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է, իսկ այսօր էլ պաշտոնապես հացադուլ է հայտարարել, որն էլ կյանքի համար վտանգավոր է։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող Գայանե Հակոբյանի փաստաբանը պատրաստվում է անհապաղության կարգով վիճարկել ձերբակալման իրավաչափությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Տիկին Գայանեն, որը փաստաթղթերով Ազգուշ Մարտիրոսյանն է, փաստացի դեռ երեկվանից էր հացադուլի մեջ, քանի որ առհասարակ հաց չի կերել։ Նա նշել է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, ու նրա կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս իրավասու մարմինների։ Այս պահին մենք խնդիր ունենք անհապաղության կարգով վիճարկելու ձերբակալման իրավաչափությունը, քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»,– նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ձերբակալման նպատակ են նշել այնպիսի հանգամանքներ, որոնք ոչ միայն իրավաչափ չեն, այլև ծիծաղելի, օրինակ` փախուստը կանխելը և այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին։
Հովհաննիսյանը շեշտեց, որ փախուստի մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ այդ միջադեպից հետո Գայանե Հակոբյանը գնացել է Եռաբլուր, ինչից հետո էլ եղել է Մաշտոցի պողոտայում գտնվող իրենց գրասենյակում («Որդիների կանչ» ՀԿ–ում. խմբ.)։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն
տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե,
քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը
«Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։