00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ

ՀՀ ՄԻՊ գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
ՀՀ ՄԻՊ գրասենյակ
Բաժանորդագրվել
ՄԻՊ տարածած հաղորդագրությամբ ևս նշվում է, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ), առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Անահիտ Մանասյանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը:
Պաշտպանը տեղում ծանոթացել է կնոջ առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին:
«Արձանագրվել է, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ, և նա հրաժարվել է սննդի ընդունումից»,–նշված է հաղորդագրման մեջ։
Ընդգծվում է, որ իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։
Նշենք, որ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին ևս այցելել էին ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ:
Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։
Լրահոս
0