00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալավերդիում հարգել են հույների Ցեղասպանության զոհերի հիշատակը

© Photo : provided by Maria LazarevaԱլավերդում հարգել են հույների Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ալավերդում հարգել են հույների Ցեղասպանության զոհերի հիշատակը - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Ալավերդում հարգել են հույների Ցեղասպանության զոհերի հիշատակը
Բաժանորդագրվել
Հիշատակի երթեր, ավանդույթի համաձայն, տեղի են ունենում նաև Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Ալավերդի քաղաքում: Արարողությունը տեղի է ունեցել անցյալ տարի քաղաքում բացված հուշակոթողի մոտ: Այստեղ են հավաքվել Լոռու մարզի տարբեր քաղաքներում (Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան և Ախթալա) ապրող հույները:
Հիշատակի երթեր, ավանդույթի համաձայն, տեղի են ունենում նաև Երևանում՝ դեպի Ծիծեռնակաբերդ (այս տարի երթը տեղի կունենա մայիսի 20-ին):
«Միջոցառումներն իրականացնում էինք նաև մինչև խաչքարի տեղադրումը։ Մեզ հետ վիշտը կիսում են Հայ Առաքելական եկեղեցու տեղի հովիվը, քաղաքապետը, տեղի մտավորականությունը, ելույթ է ունենում մեր մշակութային կենտրոնի երգչախումբը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ալավերդու հունական համայնքի ներկայացուցիչ Սիմոն Զախարովը։
Միջոցառման սկզբում հույն ժողովրդի անմեղ սպանված որդիների և դուստրերի համար աղոթք արեց Միքայել քահանա Շաղոյանը: Ելույթ ունեցան նաև Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուել Ասիմակոպուլոսը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Մանուկյանը:
«Հայաստանում ապրում են տարբեր ազգերի մարդիկ՝ հույներ, ասորիներ, եզդիներ, ռուսներ, հրեաներ, քրդեր։ Անհրաժեշտ է, որ մենք բոլորս` ամեն մեկն իր տեղում, հոգ տանենք այս երկիրը հզորացնելու համար։ Այդ ժամանակ ինչ-որ բան կփոխվի», - ասաց Զախարովը։
Մայիսի 19-ը նշվում է և որպես Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր, և ավելի լայն՝ որպես հույն ժողովրդի ցեղասպանության օր, քանի որ համակարգված բնաջնջումներ են տեղի ունեցել ներկայիս Թուրքիայի ամբողջ տարածքում՝ Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի ափին։
Զանգվածային սպանությունները սկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ և շարունակվել քեմալական հանրապետության առաջին տարիներին։
Բայց նույնիսկ դրանից հետո թուրքական իշխանությունը չհրաժարվեց հունական համայնքի ամբողջական ոչնչացման ծրագրերից։ Ավելի քան երեք տասնամյակ անց՝ 1956 թվականին, Ստամբուլի հունական թաղամասերում զանգվածային ջարդեր եղան (զոհերի և տուժածների թվում նաև հայեր կային)։
Ըստ տարբեր գնահատականների` մինչև 1912 թվականը Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ 2 միլիոն հույներ, այժմ երեք հազարից պակաս է մնացել:
Նշենք, որ Հայաստանի հունական համայնքը հիմնականում բաղկացած է Պոնտոսի հույներից, որոնք արդեն մի քանի դար ապրում են այստեղ:
Լրահոս
0