https://armeniasputnik.am/20230519/erevann-u-baqun-mvot-en-verjnakan-pajmanavvorvatsutjany-lavrvovy-erakvoghm-handipman-masin-59851398.html
Երևանն ու Բաքուն մոտ են վերջնական պայմանավորվածությանը. Լավրովը` եռակողմ հանդիպման մասին
Երևանն ու Բաքուն մոտ են վերջնական պայմանավորվածությանը. Լավրովը` եռակողմ հանդիպման մասին
Հաջորդ շաբաթ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման... 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T17:02+0400
2023-05-19T17:02+0400
2023-05-19T17:07+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
սերգեյ լավրով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/14/56973002_0:0:1600:900_1920x0_80_0_0_2c3f6fbe52fd573c366674725768c1be.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքները`այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Լավրովը հիշեցրել է, որ կողմերն աշխատում են այդ ուղղությամբ, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրովը«Հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերով»,– ասել է Լավրովը։Նա հավելել է, որ քննարկվել է այս ամենը համալիր կերպով։Լավրովի խոսքով` արդեն հաջորդ շաբաթ կայանալու է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը: Նա հույս է հայտնել, որ դրական արդյունք կգրանցվի։Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսական կողմին երախտագիտություն են հայտնել հարաբերությունների կարգավորման համար ներդրվող ընդհանուր ջանքերում առաջատար դերակատարման համար։Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. ՄիրզոյանՀիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:Կայացել է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/14/56973002_182:0:1382:900_1920x0_80_0_0_2ad52d4e41a0aec8590ab301cd9be032.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ լավրով
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ լավրով
Երևանն ու Բաքուն մոտ են վերջնական պայմանավորվածությանը. Լավրովը` եռակողմ հանդիպման մասին
17:02 19.05.2023 (Թարմացված է: 17:07 19.05.2023) Հաջորդ շաբաթ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքները`այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Խաղաղության պայմանագրի և այսօր քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ հաջողվել է երկու կողմերի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին»,– ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Լավրովը հիշեցրել է, որ կողմերն աշխատում են այդ ուղղությամբ, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։
«Հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերով»,– ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ քննարկվել է այս ամենը համալիր կերպով։
Լավրովի խոսքով` արդեն հաջորդ շաբաթ կայանալու է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը: Նա հույս է հայտնել, որ դրական արդյունք կգրանցվի։
Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսական կողմին երախտագիտություն են հայտնել հարաբերությունների կարգավորման համար ներդրվող ընդհանուր ջանքերում առաջատար դերակատարման համար։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:
Կայացել է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: