https://armeniasputnik.am/20230519/gharabaghi-veraberjal-erakvoghm-hajtararutjunnern-ajlyntranq-chunen-lavrvovy-59842149.html
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով
Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ եռակողմ հայտարարությունները կհարգեն նաև այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասով։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T14:47+0400
2023-05-19T14:47+0400
2023-05-19T19:52+0400
լեռնային ղարաբաղ
եռակողմ հայտարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0e/58167588_0:229:2827:1819_1920x0_80_0_0_ce629d1bebd7cdc29c305cc2d4bac084.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասի իրադրությունը կարգավորելու համար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն: Այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։Լավրովի խոսքով` Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները ճանապարհային քարտեզ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստումՆա հույս հայտնեց, որ այդ որոշումները կհարգեն նաև մյուս երկրները, որոնք այսպես թե այնպես հետաքրքրված են Հարավային Կովկասով։ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանըԼավրովն անդրադարձավ նաև բանակցությունների առանցքային թեմաներին, Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի լուծմանը, հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Նա հավելեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար, կապեր հաստատել նաև փորձագիտական տարբեր խմբերի, խորհրդարանականների մակարդակում։Ակնկալում ենք, որ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում. Պեսկով
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0e/58167588_49:0:2780:2048_1920x0_80_0_0_e4e3c5fd5eda30e9e1c1a6e3f9795b3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, եռակողմ հայտարարություն
լեռնային ղարաբաղ, եռակողմ հայտարարություն
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով
14:47 19.05.2023 (Թարմացված է: 19:52 19.05.2023) Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ եռակողմ հայտարարությունները կհարգեն նաև այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասով։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասի իրադրությունը կարգավորելու համար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն: Այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
Լավրովի խոսքով` Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները ճանապարհային քարտեզ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում
«Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի իրավիճակը և կարծում ենք, որ մեր երեք առաջնորդների ստորագրած հայտարարություններն այլընտրանք չունեն։ Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն լինի, սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ, և մենք ամեն բան կանենք, որ իրավիճակի կարգավորման համար ընդունված որոշումներն իրականացվեն»,– նշեց Լավրովը։
Նա հույս հայտնեց, որ այդ որոշումները կհարգեն նաև մյուս երկրները, որոնք այսպես թե այնպես հետաքրքրված են Հարավային Կովկասով։
Լավրովն անդրադարձավ նաև բանակցությունների առանցքային թեմաներին, Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի լուծմանը, հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Նա հավելեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար, կապեր հաստատել նաև փորձագիտական տարբեր խմբերի, խորհրդարանականների մակարդակում։