00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես դառնալ շան ընկերը. Երևանի դպրոցներից մեկում տրվեց ուսուցողական ծրագրի մեկնարկը

© Sputnik / Astghik SukiasyanՆալբանդյանի անվան դպրոցում
Նալբանդյանի անվան դպրոցում - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Նալբանդյանի անվան դպրոցում
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունները ցույց է տալիս, որ շների կծման դեպքերի մեծ մասը երեխաների ոչ ճիշտ վարքի հետևանք է։ Ծրագրի նպատակն է բացառել սխալ շփումը կենդանիների հետ`նվազագույնի հասցնելով կծման դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Շների հետ վարվելու կանոնները պետք է իմանան բոլոր երեխաները, որպեսզի ոչ միայն խուսափեն անցանկալի դեպքերից, այլև պաշտպանեն թե՛ իրեն, թե՛ կենդանիներին։ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում այսօր մեկնարկեց «Կենդանիների հետ վարվելու կանոնները» խորագրով ծրագիրը, որը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը։
Դպրոցի 4–րդ և 5–րդ դասարանների աշակերտների հետ հանդիպման էր եկել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։ Նա երեխաներին պատմեց, թե ինչ չի կարելի անել, երբ շունը քնած է, ուտում է կամ խաղում։
© Photo : press office of Yerevan municipalityՀարություն Առաքելյան
В школе №33 им.М.Налбандяна стартовала программа Правила обращения с животными, организованная Центром по уходу за животными (19 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Հարություն Առաքելյան
Երեխաները շատ ակտիվ մասնակցում էին քննարկմանը։ Ոմանք պատմում էին իրենց շների մասին, ոմանք` շների հանդեպ վախի, մյուսները` շուն ունենալու անսահման ցանկության մասին։ Խոսվեց նաև շների հիվանդությունների, դրանց բուժման հնարավորությունների ու կենդանիների կլինիկաների մասին։ Երեխաները ստացան այն նվազագույն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են կենդանիների պահման համար։
© Photo : press office of Yerevan municipalityՀարություն Առաքելյանը զրուցում է երեխաների հետ
В школе №33 им.М.Налбандяна стартовала программа Правила обращения с животными, организованная Центром по уходу за животными (19 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Հարություն Առաքելյանը զրուցում է երեխաների հետ
Շատերի պատկերացմամբ` կենդանի պահելը սահմանափակվում է նրան կերակրելով։ Առաքելյանի խոսքով` շատ ավելի կարևոր պայման է կենդանիներին բժշկական ծառայությամբ ապահովելը։ Քանի որ միայն այդպես պաշտպանված կլինի և՛ կենդանին, և՛' նրա տերն ու շրջապատում գտնվող անձինք։
«Ծրագրի գաղափարը շատ վաղուց կար, ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր խանգարող հանգամանքներ են եղել։ Բայց փաստացի սա պետության կողմից կազմակերպված առաջին այսօրինակ ծրագիրն է, որն անցկացվում է դպրոցներում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարություն Առաքելյանը։
Նրա խոսքով` մեր հասարակության մեջ սերմանված է, որ շունը վտանգավոր է, նրանից պետք է վախենալ։ Ուստի երեխաների հետ պարտադիր է քննարկել շների հետ վարվելու կանոնները ու պատասխանել նրանց հուզող բոլոր հարցերին։
© Sputnik / Astghik SukiasyanԳրքույկում ներկայացված են շների հետ վարվելու կանոնները
В школе №33 им.М.Налбандяна стартовала программа Правила обращения с животными, организованная Центром по уходу за животными (19 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Գրքույկում ներկայացված են շների հետ վարվելու կանոնները
«Այս երեխաները շատ լավ ուսումնասիրում են շներին և նրանց հետ կապված պատմությունները, բայց մեզ պակասում է թափառող կենդանիներ որդեգրելու գաղափարը։ Երեխաներից շատերը շուն են պահում, բայց դրանք հիմնականում որևէ ցեղատեսակի շներ են, և չկար մի երեխա, որը փողոցից էր շուն վերցրել»,–ասաց Առաքելյանը։
Հանդիպման ընթացքում երեխաների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նրանք իրենց ստացած տեղեկությունները կտարածեն ընկերների, բարեկամների, հարազատների շրջանում։
«Մեր օրերի երեխաները բավականին ինֆորմացված են, ճկուն ուղեղ ունեն և իրենց ունեցած ինֆորմացիան այնքան լավ են մատուցում, որ անկախ տարիքից ու երևույթի մասին պատկերացումից, սկսում ես մտածել երեխայի ասածների մասին։ Այդ պատճառով ծրագրի իրականացման սկզբնական փուլում նախապատվությունը տվել ենք 3-5–րդ դասարանի աշակերտներին»,–ասաց ՀՈԱԿ–ի տնօրենը, որը շատ էր տպավորվել երեխաների հետ հանդիպումից։
Նա ընդգծեց, որ երեխաները շների մասին իրական տեղեկությունների վրա հիմնված, կենդանուն ավելի բարի դարձնելուն ուղղված, մի փոքր էլ ուռճացրած պատմություններ էին պատմում։
«Այսինքն` երեխան շանը դիտարկում է որպես բարի կենդանի։ Դա ամենաուրախացնող փաստն է»,– ասաց նա։
© Sputnik / Astghik SukiasyanԵրևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտներ
В школе №33 им.М.Налбандяна стартовала программа Правила обращения с животными, организованная Центром по уходу за животными (19 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտներ
Առաքելյանը հույս ունի, որ ծրագիրը դրական արդյունք կունենա, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շների կծման դեպքերի մի մասը նաև երեխաների ոչ ճիշտ վարքի կանոնների հետևանք է։ Ծրագրի կարևոր նպատակն է բացառել սխալ շփումը կենդանիների հետ` նվազագույնի հասցնելով կծման դեպքերի քանակը։
Հանդիպման վերջում երեխաները խոստացան ծնողների հետ այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», ծանոթանալ ՀՈԱԿ–ի գործունեությանը և որդեգրել իրենց դուր եկած շանը։
Լրահոս
0