https://armeniasputnik.am/20230519/larvats-iravitshak-erevanum-berman-entarkecin-zvohvatsi-zintsarajvoghneric-meki-harazatin-59844273.html
Լարված իրավիճակ Երևանում. բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին
Լարված իրավիճակ Երևանում. բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին
Արշակունյաց փողոցը փակ է միակողմանի, ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունենում։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T15:22+0400
2023-05-19T15:22+0400
2023-05-19T15:42+0400
հայաստան
դատարան
ոստիկան
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/13/59845127_0:0:1280:720_1920x0_80_0_0_2258df75964f78429cec7869477e2648.jpg
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի առջև լարված իրավիճակ է․ բախումներ են զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։Իրավապահները բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին։ Վերջինս Արշակունյաց պողոտայի մեջտեղում էր, ոստիկանները գետնին էին տապալել նրան և փորձում էին բերման ենթարկել։Ոստիկանության ծառայողներից մեկը հայտնեց, որ այդ անձի մոտ դանակ է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան բերման ենթարկեն։Զոհվածների ծնողները փորձեցին փակել ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը, սակայն իրավապահները, բիրտ ուժ կիրառելով, բացեցին ճամփան։Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները դատարանի մոտ էին հավաքվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով։Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։Դատարանն այս գործով որոշում կկայացնի վաղը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Ситуация у здания суда первой инстанции Шенгавита
Ситуация у здания суда первой инстанции Шенгавита
2023-05-19T15:22+0400
true
PT2M45S
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/13/59845127_161:0:1121:720_1920x0_80_0_0_0f2b5f9e426ec97a12888d1f3e9df0b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դատարան, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, դատարան, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Լարված իրավիճակ Երևանում. բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին
15:22 19.05.2023 (Թարմացված է: 15:42 19.05.2023) Արշակունյաց փողոցը փակ է միակողմանի, ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունենում։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի առջև լարված իրավիճակ է․ բախումներ են զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։
Իրավապահները բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին։ Վերջինս Արշակունյաց պողոտայի մեջտեղում էր, ոստիկանները գետնին էին տապալել նրան և փորձում էին բերման ենթարկել։
Ոստիկանության ծառայողներից մեկը հայտնեց, որ այդ անձի մոտ դանակ է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան բերման ենթարկեն։
Զոհվածների ծնողները փորձեցին փակել ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը, սակայն իրավապահները, բիրտ ուժ կիրառելով, բացեցին ճամփան։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները դատարանի մոտ էին հավաքվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն
տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե,
քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը
«Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև
առերեսում է եղել։
Դատարանն այս գործով
որոշում կկայացնի վաղը։