Ծնողները բացեցին Արշակունյաց պողոտան, բայց հայտարարեցին, որ պայքարը շարունակվում է

© Sputnik / Asatur YesayantsՇենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի շենքը
Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծնողները կշարունակեն սատարել Գայանե Հակոբյանին։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով Արշակունյաց պողոտան փակած ծնողները որոշեցին բացել այն ու չխոչընդոտել երթևեկությունը։
Հայտնել ենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։
Զոհվածների ծնողները հայտարարեցին, որ շարունակում են իրենց պայքարը, բայց դատարանի շենքի դիմաց։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Մայիսի 19–ին հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանի վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի մայիսի 20–ին։ Նա կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման։
Լրահոս
0