00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների ծնողները դիմեցին ՀՀ–ում ՌԴ–ի և Ֆրանսիայի դեսպաններին

Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին, աջակցելու համար Երևանում երթ իրականացնողները կոչով դիմեցին նաև աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին։
Զոհված զինծառայողների ծնողները, որոնք ակցիա էին սկսել Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտից, երթով անցան Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների մոտով և խնդրանքով դիմեցին դեսպաններին, որպեսզի արձագանքեն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորմանը։
Նրանք որոշեցին ակցիա իրականացնել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատավոր Ժորա Չիչոյանը ՀՀ վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Ֆրանսիայի դեսպանատան մոտ բարձրախոսով դիմելով դեսպան Անն Լույոյին՝ նշեց, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, և մարդուն ձերբակալում են խոսքի ազատության համար։
«Նիկոլը ամեն կարմիր գիծ ոտնահարել է և այժմ սրբագույններին է կպնում։ Այո՛, Գայանեն կորցրել է իր միակ որդուն, ի երախտագիտություն նա այսօր գիշերելու է գաղութում»,- ասաց Սահակյանը։
Այնուհետև երթի մասնակիցները կանգ առան Ռուսաստանի դեսպանատան մոտ և խնդրեցին, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անձամբ կարծիք հայտնի այդ հարցի վերաբերյալ:
«Հայաստանում արդեն ձերբակալում են զոհվածների ծնողներին։ Մենք սպասում ենք Ձեր արձագանքին», – ասաց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Իսկ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, աշխարհի տարբեր երկրներում բնկավող հայերին կոչ արեց ակցիաներ անել իրենց երկրների դեսպանատների մոտ։
«Խնդրում ենք Ռուսաստանի և մյուս բոլոր երկրների նախագահներին, որպեսզի իրենց դեսպաններին ուղղորդեն այս անօրինականության դեմ։ Ովքեր իրենց համարում են ժողովրդավարական երկրների ղեկավարներ, խնդրում եմ արձագանքել այս գործողություներին»,-ՌԴ դեսպանատան մոտ ասաց Գալեյանը։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Լրահոս
0