00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքին պետք է Կովկասն առանց ՌԴ–ի. Սերգեյ Մարկեդոնովը՝ բանակցությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2023
Սերգեյ Մարկեդոնով
Բաժանորդագրվել
Արևմուտքի կողմից միջնորդական ջանքեր միշտ էլ եղել են, սակայն ամենաշատ արդյունքների հաջողվել է հասնել ռուսական մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսական կողմը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններում հերթական անգամ շեշտել է իր դիրքորոշումը․ ի տարբերություն արևմտյան խաղացողների, նրան իրական խաղաղություն է պետք Հարավային Կովկասում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով երեք երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև բանակցությունների արդյունքների վերաբերյալ մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նախարարի խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում կողմերն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ Պայմանավորվել են առաջիկայում սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել՝ ՌԴ–իխորհրդատվական մասնակցությամբ։ Բացի այդ, խաղաղության պայմանագրի և մի շարք հոդվածների վերաբերյալ հաջողվել է երկու կողմերի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։
Մարկեդոնովը նշում է, որ Ռուսաստանի պատկերացմամբ` համապատասխան խաղաղության պայմանագիրը պետք է լինի որպես հանգրվան սահմանագծման և սահմանազատման գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սոցիալ-տնտեսական կապերի վերականգնման և այլն:
«Եթե արևմտյան երկրները խաղաղության պայմանագիրը դիտարկում են որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործիք ևմիջոց, ապա Ռուսաստանը խաղաղությանը նայում է որպես համապարփակ մի բանի, որը կարևոր է հարավային թևում իր անվտանգության համար, նա նայում է խաղաղությանը, որը պետք է ձեռք բերվի ոչ թե հռչակագրերի, ոչ թե ինչ-որ «PR ակցիաների», այլ կոնկրետ հարցերում իրական առաջընթացի արդյունքում»,-կարծում է փորձագետը:
Ըստ այդմ` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքների վերաբերյալ ասվածի և Մոսկվայում հայտարարվածի տարբերությունը իրադարձությունների հաջորդականության մեջ է։
«Անկասկած, թե՛ Բրյուսելը, թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը ընդունում են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Ըստ էության, դա ընդունում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Բայց Արևմուտքի համար գլխավոր նպատակը «գործիքային» բնույթ է կրում, այսինքն՝ նրան խաղաղություն է պետք, որն այնուհետև պետք է բարձրացնի Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցը։ Իսկ Ռուսաստանի համար կարևոր է խաղաղությունը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցված գործողություն։ Մոսկվան չի կարծում, որ թուղթն ինքնին նպատակ է»,- բացատրում է փորձագետը։
Հարցին, թե արդյոք մոսկովյան հարթակը կշարունակի արդիական լինել, Մարկեդոնովը պատասխանեց` միջազգային հարաբերությունները, հակամարտությունների կարգավորումը երբեք վակուումում չեն զարգանում: Ռուսաստանը միշտ փորձել է իր դերը խաղալ, բայց դա չի փակել մյուս խաղացողների հնարավորությունները։
Այդպես է եղել նաև 2022 թվականից շատ առաջ, վառ օրինակ են 2021 թվականին Քի Ուեսթի (ԱՄՆ) բանակցությունները։ Փորձագետը հիշեցրեց, որ Արևմուտքի միջնորդական ակտիվությունը կար Ղրիմի իրադարձություններից և նույնիսկ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակից շատ առաջ։ Բայց փաստացի մինչև հիմա Ռուսաստանին է հաջողվել կոնկրետ արդյունքների հասնել։ Այստեղ խնդիրն այլ է՝ Ռուսաստանին պակասում է տեղեկատվական ակտիվությունը։
«Ռուսաստանում կա այն զգացողությունը, որ բոլորն առանց այդ էլ գիեն այդ ամենը։ Երևի այդպես կարելի էր վարվել մինչև 2022 թվականը, երբ դեռ գոյություն ուներ Մինսկի խումբը, և Արևմուտքն ու Ռուսաստանը համագործակցում էին հետխորհրդային տարածքում։ Բայց հիմա իրավիճակն այլ է։ Եվ պետք չէ սպասել, որ ռուսական ջանքերը կգնահատեն, և ինչ-որ մեկը նրան «շնորհակալություն» կասի։
«Կարելի է կարդալ բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հնչեցրած հայտարարությունը, այնտեղՌուսաստանն ընդհանրապես չի հիշատակվում, կարծես առհասարակ չկա, կամ էլ Էնթոնի Բլինկենի ելույթը, նա ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն պայմանավորվեն։ Կարծում եմ՝ Մոսկվան պետք է մի փոքր փոխի իր մարտավարությունը»,- ասում է նա։
Մարկեդոնովն ընդհանուր առմամբ վստահ է, որ Ռուսաստանը կպահպանի միջնորդի իր դերը, քանի որ եթե նա դադարի ավելացնել միջնորդական ջանքերը, ապա Կովկասում նրա համար ռազմավարական նշանակություն ունեցող ազդեցությունը կնվազի:
Մարկեդոնովն ուշադրությունը հրավիրեց Լավրովի հայտարարության այն կետին, որտեղ խոսվում էր փորձագետների ձևաչափով հայ-ադրբեջանական երկխոսության անհրաժեշտության մասին: Քաղաքագետը կարծում է, որ այս երկխոսությունը օգտակար կլինի ընդհանուր բանակցային ջանքերի համար, քանի որ փորձագետներն ու հասարակական գործիչները որոշակի գիտելիքներ, կոմպետենտություն ունեն: Եվ փոխգործակցության ընդհանուր ձևաչափն ընդլայնելու հնարավորություն կա:
«Անշուշտ, փորձագիտական հարթությունն ամբողջությամբ դուրս չի մղի մասնագիտական, դիվանագիտական ձևաչափը, դա անհեթեթ կլիներ, բայց ինչու ոչ, կարող է լրացնել այն, մի տեսակ «նոու-հաու» դառնալ ռուսական կողմից»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Լավրովի այն դիտարկմանը, թե Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղացել, ամենալուրջ շահերն ունի և հուսով է, որ դաշնակիցները հասկանում են դա, ապա Մարկեդոնովի խոսքով՝ Մոսկվան երբեք չի էլ ասել, որ այդ տարածաշրջանն իրեն հետաքրքիր չէ։
Այն, որ առաջին պլանում ուկրաինական խնդիրն է հայտնվել, չի նշանակում, որ Կովկասը Ռուսաստանի համար կորցրել է հետարքրությունը։ Հակառակ պնդումները ոչնչով հիմնավորված չեն։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջորդ բանակցությունները նախատեսվում է կրկին անցկացնել Մոսկվայում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է մայիսի 25-ին բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ՌԴ նախագահի առաջարկը:
Լրահոս
0