https://armeniasputnik.am/20230520/hajtni-e-inch-e-qnnarkvel-qp-akanneri-ev-pashinjani-handipmany-zhvoghvovurd-59874395.html
Հայտնի է` ինչ է քննարկվել ՔՊ-ականների և Փաշինյանի հանդիպմանը․ «Ժողովուրդ»
Հայտնի է` ինչ է քննարկվել ՔՊ-ականների և Փաշինյանի հանդիպմանը․ «Ժողովուրդ»
Հանդիպման հիմնական օրակարգը եղել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը և մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: 20.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-20T10:18+0400
2023-05-20T10:18+0400
2023-05-20T10:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
պատգամավոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0a/57963226_0:1:1601:901_1920x0_80_0_0_b602c60ea30cd3533ff3228641e331b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների միջև երեկ դռնփակ հանդիպում է եղել, որն ավելի քան երկու ժամ է տևել։ «Ժողովուրդ» օրաթերթը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, գրում է, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Նիկոլ Փաշինյանի ԱԺ գնալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, և շտապել են ԱԺ:Լրատվամիջոցը նշում է, որ ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են, և բացի պատգամավորներից, ներկա են եղել նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:Թեև Փաշինյանն ասել է, որ մի շարք կարևոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց Փաշինյանը և ՔՊ-ականներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը:Նշվում է, որ ՀՀ վարչապետը չի անդրադարձել առաջիկայում Մոսկվայում և Քիշնևում սպասվող հանդիպումներին: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը և քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր:Փաշինյանը ՔՊ–ականների հետ քննարկել է Բրյուսելի եռակողմ հանդիպմանն առնչվող հարցերՀիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0a/57963226_73:0:1493:1065_1920x0_80_0_0_ebcfb5d1734d03d4c171851bc04ff9e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, պատգամավոր
հայաստան, նիկոլ փաշինյան, պատգամավոր
Հայտնի է` ինչ է քննարկվել ՔՊ-ականների և Փաշինյանի հանդիպմանը․ «Ժողովուրդ»
10:18 20.05.2023 (Թարմացված է: 10:20 20.05.2023) Հանդիպման հիմնական օրակարգը եղել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը և մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների միջև երեկ դռնփակ հանդիպում է եղել, որն ավելի քան երկու ժամ է տևել։ «Ժողովուրդ» օրաթերթը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, գրում է, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Նիկոլ Փաշինյանի ԱԺ գնալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, և շտապել են ԱԺ:
Լրատվամիջոցը նշում է, որ ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են, և բացի պատգամավորներից, ներկա են եղել նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը և մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել արդյունքները, իսկ ՔՊ-ականները հիմնականում լսողի դերում են եղել, միայն նրանցից մի քանիսն են հարցեր ուղղել Փաշինյանին»,- գրում է թերթը:
Թեև Փաշինյանն ասել է, որ մի շարք կարևոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց Փաշինյանը և ՔՊ-ականներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը չի անդրադարձել առաջիկայում Մոսկվայում և Քիշնևում սպասվող հանդիպումներին: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը և քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր:
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում
քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: