https://armeniasputnik.am/20230520/khtshughavazqi-mrcasharum-haghtel-e-sjuniqi-timy-pashinjany-pargevner-e-handznel-dprvocakannerin-59902830.html
Խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի թիմը. Փաշինյանը պարգևներ է հանձնել դպրոցականներին
Խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի թիմը. Փաշինյանը պարգևներ է հանձնել դպրոցականներին
ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, որ մրցաշարը կարևոր իրադարձություն է, քանի որ ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգին զարգացնելու համար։ 20.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-20T17:56+0400
2023-05-20T17:56+0400
2023-05-20T17:57+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մրցաշար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/14/59898321_0:157:1670:1096_1920x0_80_0_0_7cc7850ac5b4c79bf7a7370e84920a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։Նշվում է, որ առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցել են 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը:«Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:Վարչապետն իր խոսքում նշել է, որ մրցաշարը կարևոր իրադարձություն է, քանի որ ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգին զարգացնելու համար։Փաշինյանի խոսքով` մրցաշարերը հնարավորություն են տալիս, որ երեխաները սովորեն ճանաչել սեփական հայրենիքն իր բոլոր անկյուններով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/14/59898321_28:0:1512:1113_1920x0_80_0_0_5767727f11f283932efdd084d938e6a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մրցաշար
հայաստան, նիկոլ փաշինյան, մրցաշար
Խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի թիմը. Փաշինյանը պարգևներ է հանձնել դպրոցականներին
17:56 20.05.2023 (Թարմացված է: 17:57 20.05.2023) ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, որ մրցաշարը կարևոր իրադարձություն է, քանի որ ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգին զարգացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը։ Տեղեկությունը հրապարակվել է
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցել են 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը:
«Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:
Վարչապետն իր խոսքում նշել է, որ մրցաշարը կարևոր իրադարձություն է, քանի որ ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգին զարգացնելու համար։
«Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով` մրցաշարերը հնարավորություն են տալիս, որ երեխաները սովորեն ճանաչել սեփական հայրենիքն իր բոլոր անկյուններով։