Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

© Photo : Armenian Community of GeorgiaԹբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես աստիճան
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես աստիճան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայտնաբերված հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տապանաքարերն են։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Տեղեկությունը հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջում։
Տապանաքարերը հայտնաբերվել են ռեաբիլիտացիոն աշխատանքների ժամանակ Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում։
© Photo : Armenian Community of GeorgiaԹբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքները
Остатки надгробий с армянскими надписями, которые использовались в качестве школьных ступенек, обнаружены на территории бывшей школы № 44 в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2023
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքները
«Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին ոչնչացված` Թիֆլիսի գլխավոր հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:
© Photo : Armenian Community of GeorgiaԹբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքները
Остатки надгробий с армянскими надписями, которые использовались в качестве школьных ступенек, обнаружены на территории бывшей школы № 44 в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2023
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքները
Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում
Լրահոս
0