Երևանում Porsche Cayenne-ը բախվել է բետոնե պատնեշին. վարորդը մահացել է

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Կեսգիշերին՝ ժամը 00։10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։
Լրահոս
0