00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գայանեի կալանավորման մասին անտեղյակ քաղաքացիներ դեռ շատ կան, և դա մտահոգիչ է. զոհվածի ծնող

© Sputnik / Diana AtoyanՆստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
Նստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Նստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են հայտարարել ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, գիշերել այնտեղ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Չնայած նրան, որ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները արդեն 3 օր է, ինչ ակցիաներ են իրականացնում ի պաշտպանություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի, դեռ կան քաղաքացիներ, որոնք ոչնչից տեղյակ չեն։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ նստացույց իրականացնող, 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։ Դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ` մայիսի 20-ին նա մեկ ամսով կալանավորվել է։
«Գիշերը հանգիստ է անցել։ Քաղաքացիներից մոտենում էին, հետաքրքրվում, կային նաև անտեղյակ քաղաքացիներ, որոնց համար անհասկանալի էր, թե ինչու ենք այստեղ։ Զարմանալի է և մտահոգիչ, որովհետև երեք օր է՝ ողջ լրատվականներն այս մասին են հայտնում, և դեռ հույս ունենք, որ ժողովուրդը կարդնանա այս թմբիրից»,–ասաց Ռոստոմյանը։
Նրա խոսքով` Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը դուրս է բարոյական նորմերից։ Քաղաքակիրթ երկրներում հայրենիքի համար զոհված ծնողների առջև ծնկի են գալիս, իսկ հայաստանում լռեցնում են։
«Քաղաքացիներ պետք է գիտակցեն, որ այն վիշտը, որն այսօր մերն է, վաղը իրենց տուն է մտնելու։ Հերոսածին մոր են կալանավորում, իսկ քաղաքացիներից շատ քչերի մոտ ենք մտահոգություն տեսնում։ Հույս ունենք այսօր՝ նրանք կմիանան մեզ»,–ասաց նա։
© Sputnik / Diana AtoyanՆստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
Родители и родственники погибших военнослужащих у здания правительства (21 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Նստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
Նրա խոսքով` այսօր զոհվածների ծնողները պայքարում են իրենց որդիների գործը կիսատ չթողներու համար, քանի որ հա կայրենիք, բայց այլևս չկա պետություն։
Խոսելով հետագա գործողություններից Ռոստոմյանը նշեց, որ հաճախ են որոշակի փոփոխություններ անում՝ Գայանեին չվնասելու համար։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
© Sputnik / Diana AtoyanՆստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
Родители и родственники погибших военнослужащих у здания правительства (21 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Նստացույց կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս երեկ դադարեցրել է հացադուլը։
Լրահոս
0