https://armeniasputnik.am/20230522/866-hazar-qarakusin-nerarum-e-naev-lernajin-gharabaghy-pashinjan-59947526.html
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսին ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսին ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան
Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T13:49+0400
2023-05-22T13:49+0400
2023-05-22T15:16+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59949558_0:0:1921:1080_1920x0_80_0_0_8d39f6a8fdc03402836558775d2da0c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հստակեցնելով, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով։Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Փաշինյանը նշեց` ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։Փաշինյանն ասաց` Հայաստանը միշտ էլ ասել է` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել` ինչ տարածքով է ճանաչում։ Ադրբեջանն էլ իր հերթին է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը` առանց տարածքային հստակեցման։«Ամբողջ պրոցեսը, Ալմա Աթայի հռչակագրից սկսած, գնացել է այս տրամաբանությամբ. չնայած Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանների, ինչը չի նշանակում, որ հետագայում որոշակի դեմարկացիոն գործընթացների արդյունքում չեն կարող նաև որոշակի ճշգրտումներ լինել»,– հայտարարեց Փաշինյանը։Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում, և Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։Փաշինյանը նշեց, որ միջազգային համապատասխան մեխանիզմների բացակայության դեպքում հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի հայությունն էթնիկ զտումների ենթարկվի։ Պետք են երաշխիքներ, որ նման քաղաքականություն չի իրականացվելու։Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում անկեղծ է եղել նախընտրական քարոզարշավի ժամանակԼրագրողներից մեկը վարչապետին հիշեցրեց Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992 թվականի որոշումը, ըստ որի` Փաշինյանն իրավունք չունի ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ։ Ավելի ուշ Հայաստանի Սահմանադրությունը կազմվել է այդ որոշման հիման վրա:Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված է փոքրիկ պատմական էքսկուրս անել։ Նա հիշեցրեց, որ 1989 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը որոշում են ընդունել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: 1990թ Հայաստանն ընդունել է Անկախության հռչակագիրը՝ հղում անելով նաև վերոնշյալ որոշմանը։Այնուհետև 1991թ–ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախությունը։Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59949558_237:0:1677:1080_1920x0_80_0_0_95bb731f70c771743ef6382821e0ddb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսին ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան
13:49 22.05.2023 (Թարմացված է: 15:16 22.05.2023) Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հստակեցնելով, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով։
«Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու– Ստեփանակերտ ֆորմատով»,– նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Փաշինյանը նշեց` ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,– շեշտեց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց` Հայաստանը միշտ էլ ասել է` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել` ինչ տարածքով է ճանաչում։ Ադրբեջանն էլ իր հերթին է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը` առանց տարածքային հստակեցման։
«Ամբողջ պրոցեսը, Ալմա Աթայի հռչակագրից սկսած, գնացել է այս տրամաբանությամբ. չնայած Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանների, ինչը չի նշանակում, որ հետագայում որոշակի դեմարկացիոն գործընթացների արդյունքում չեն կարող նաև որոշակի ճշգրտումներ լինել»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում, և Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։
Փաշինյանը նշեց, որ միջազգային համապատասխան մեխանիզմների բացակայության դեպքում հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի հայությունն էթնիկ զտումների ենթարկվի։ Պետք են երաշխիքներ, որ նման քաղաքականություն չի իրականացվելու։
Լրագրողներից մեկը վարչապետին հիշեցրեց Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992 թվականի որոշումը, ըստ որի` Փաշինյանն իրավունք չունի ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ։ Ավելի ուշ Հայաստանի Սահմանադրությունը կազմվել է այդ որոշման հիման վրա:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված է փոքրիկ պատմական էքսկուրս անել։ Նա հիշեցրեց, որ 1989 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը որոշում են ընդունել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: 1990թ Հայաստանն ընդունել է Անկախության հռչակագիրը՝ հղում անելով նաև վերոնշյալ որոշմանը։
Այնուհետև 1991թ–ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախությունը։
«Հարց է առաջանում՝ անկախություն ումի՞ց։ Եթե Հայաստանից, ապա արդյոք դա վերոհիշյալ համատեղ որոշման խախտում չէ։ Եթե խախտվել է, ինչու խախտողները պատասխանատվության չեն ենթարկվում: Եթե անկախություն հռչակվեց Ադրբեջանից, ապա կրկին, դա չի՞ խախտում Գերագույն խորհրդի և մարզխորհրդի համատեղ որոշումը: Չէ՞ որ եթե Լեռնային Ղարաբաղը վերամիավորվել է Հայաստանի հետ, ապա հիմա ումի՞ց է անկախանում»,– հռետորական հարց հնչեցրեց վարչապետը։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։