https://armeniasputnik.am/20230522/asel-en-hapk-andam-eq-inch-qnnarkenq-pashinjany-ajl-erkrneric-zenq-stanalu-masin-59946507.html
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դուրս չի եկել օրակարգից. Փաշինյան
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դուրս չի եկել օրակարգից. Փաշինյան
ՀՀ վարչապետը չի բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ։ 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T13:28+0400
2023-05-22T13:28+0400
2023-05-22T16:49+0400
զենք
նիկոլ փաշինյան
սպառազինություն
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59941303_0:167:1600:1067_1920x0_80_0_0_053b944ad3c942dc079654ac86fd73b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանն այլ երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն ունեցել է, սակայն այդ հնարավորությունը փակվել է հիմնականում ՀԱՊԿ անդամ լինելու պատճառաբանությամբ։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա շեշտեց` եթե Հայաստանի Հանրապետությունը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ–ն արձանագրի` ՀԱՊԿ–ը դուրս է եկել ՀՀ–ից։Ճշտող հարցին, թե արդյոք Հայաստանը նման սցենարի դեպքում կշռադատել է բոլոր հնարավոր քաղաքական, ռազմական, տնտեսական ռիսկերը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի հեռանա ՀԱՊԿ – ից, բայց կազմակերպությունը Հայաստանից՝ միանգամայն հնարավոր է: Նրա խոսքով՝ խոսվում է հնարավոր ռիսկերի մասին, սակայն պետք է հասկանալ, որ երկիրն այսօր էլ նման ռիսկերի մեջ է։Անդրադառնալով այն հարցին, թե ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշումը չի՞ փչացնի արդյոք հայ–ռուսական հարաբերությունները, Փաշինյանը նշեց` վերջերս Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում նվազել է վստահելիությունը Ռուսաստանի նկատմամբ։Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59941303_56:0:1479:1067_1920x0_80_0_0_4bfe48179d7a0bfbfb3d05141fe0b29a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զենք, նիկոլ փաշինյան, սպառազինություն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
զենք, նիկոլ փաշինյան, սպառազինություն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դուրս չի եկել օրակարգից. Փաշինյան
13:28 22.05.2023 (Թարմացված է: 16:49 22.05.2023) ՀՀ վարչապետը չի բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանն այլ երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն ունեցել է, սակայն այդ հնարավորությունը փակվել է հիմնականում ՀԱՊԿ անդամ լինելու պատճառաբանությամբ։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եք` Հայաստանի Հանրապետությունը սպառազինության ոլորտում սպառազինություն կամ ռազմական տեխնիկա այլ երկրներից ձեռք բերելու հնարավորություններ չի՞ ունեցել։ Այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀԱՊԿ–ի անդամ լինելով։ Ասել են` ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց` եթե Հայաստանի Հանրապետությունը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ–ն արձանագրի` ՀԱՊԿ–ը դուրս է եկել ՀՀ–ից։
«Չեմ կարող ասել, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Քանի դեռ այդտեղ հարց կա քննարկելու, քննարկվում է։ Անընդհատ քննարկվում է նաև` ՀԱՊԿ մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա»,– նշեց Փաշինյանը։
Ճշտող հարցին, թե արդյոք Հայաստանը նման սցենարի դեպքում կշռադատել է բոլոր հնարավոր քաղաքական, ռազմական, տնտեսական ռիսկերը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի հեռանա ՀԱՊԿ – ից, բայց կազմակերպությունը Հայաստանից՝ միանգամայն հնարավոր է:
Նրա խոսքով՝ խոսվում է հնարավոր ռիսկերի մասին, սակայն պետք է հասկանալ, որ երկիրն այսօր էլ նման ռիսկերի մեջ է։
Անդրադառնալով այն հարցին, թե ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշումը չի՞ փչացնի արդյոք հայ–ռուսական հարաբերությունները, Փաշինյանը նշեց` վերջերս Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում նվազել է վստահելիությունը Ռուսաստանի նկատմամբ։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: