00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղեցիկ սոուս ԼՂ-ի մասին․ ինչու Արևմուտքը անվտանգության երաշխիք չի առաջարկում ՀՀ-ին

© AFP 2024 / KENZO TRIBOUILLARDԻլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Իլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ հետպատերազմական շրջանում հայկական դիվանագիտությունը տարբեր մայրաքաղաքներում անընդհատ զիջել է իր բանակցային դիրքերը` չստանալով որևէ էական բան ո՛չ Հայաստանի անվտանգության, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության տեսակետից։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զբաղված է եղել միայն զիջումներով և Ադրբեջանի օրակարգը սպասարկելով, ինչը սեփական օրակարգ չունենալու հետևանք է, և այս տրամաբանությամբ ունենալու ենք ամենառիսկային փաստաթուղթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Փաշինյանն այսօրվա ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
«Ադրբեջանն արևմտյան հարթակներից պոկել է առավելագույնը, այսինքն` ստացել է իր 86.6 հազար ք/կմ ճանաչման հավաստիացում, իսկ դիմացը որևէ պարտավորություն չի ստանձնել Ղարաբաղի գոնե ինքնավարությունն ապահովելու հարցում։ Միջազգային մեխանիզմներին վերաբերող զրույցների թեզը գեղեցիկ սոուս է, ինչը միջնորդների դեմքը փրկելու նպատակ ունի։ Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, եթե Ադրբեջանն այս պահին ռեալ Ղարաբաղն ինտեգրում է իրեն, իսկ միջազգային որևէ դերակատար դրան չի հակազդում»,–ասաց Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ` պաշտոնական Բաքուն շատ արդյունավետ խաղում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, ապա փորձում է տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրները լուծել Մոսկվայում։ Եվրասիական ինտեգրման շրջանակում Փաշինյան–Ալիև հանդիպման նպատակը հենց դա է։ Եթե Ադրբեջանի նախագահն այժմ որևէ փաստաթուղթ ստորագրի ԵԱՏՄ-ի հետ, ապա պարզեցված ընթացակարգով հաղորդակցություն կստանա Հայաստանի տարածքով։
Անդրադառնալով անկլավների խնդրին` քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի ապաշնորհ դիվանագիտության պատճառով Ադրբեջանը կարողացավ ժամանակի ընթացքում իր օրակարգն առավելագույն կերպով առաջ մղել ու իրացնել։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին կա հիշատակում, ընդունվում է նրա սուբյեկտությունը, ինչպես նաև միջանցքի ձևով ցամաքային կապը Հայաստանի հետ, արձանագրվում է շփման գիծ հասկացությունը։ Երկու տարի տևող բանակցային գործընթացից հետո Ղարաբաղին սուբյեկտություն տվող հատկանիշների մասին առհասարակ խոսք չկա։ Ադրբեջանը ոչ միայն հասավ իր ուզածին, այլև այս ընթացքում հնարավորություն ունեցավ ՀՀ–ից օկուպացնել 200-250 ք/կմ տարածք։ Ակնհայտ է, որ հայկական դիվանագիտությունը տարբեր մայրաքաղաքներում անընդհատ զիջել է իր բանակցային դիրքերը` չստանալով որևէ էական բան ո՛չ Հայաստանի անվտանգության, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության տեսակետից»,– նշեց մեր զրուցակիցը։
Խոսելով հայ–ռուսական հարաբերությանների ներկա վիճակի մասին` Սուրենյանցն ընդգծեց, որ դրանք պատմական իմաստով հասել են վատագույն ու նվազագույն մակարդակի, և ՌԴ–ի հետ նման վատ հարաբերություններ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ չեն եղել։

«Նախկին երեք նախագահների պաշտոնավարման օրոք փոքրիկ ճգնաժամերը շատ արագ հաղթահարվել են։ Նույնիսկ հասարակությունները շատ դեպքերում տեղյակ չեն եղել, որ կան ճգնաժամային դրսևորումներ, որովհետև բարձր մակարդակով արդյունավետ հաղորդակցություն է եղել, և արդյունավետ կերպով բազմաթիվ խնդիրներ լուծվել են։ Հիմա ունենք խիստ վատթարացած, ինստիտուցիոնալ ճգնաժամի հասցված հայ–ռուսական հարաբերություններ։ Մյուս կողմից էլ զրո դաշնակից ենք ձեռք բերել Արևմուտքում»,– ընդգծեց քաղաքագետը։

Սուրենյանցի դիտարկմամբ` եթե Շառլ Միշելը՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ, հանդես է գալիս հայտարարությամբ` նույնիսկ չհիշատակելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը, ապա նշանակում է, որ մեր արևմտյան ջանքերն այնքան նվազագույն արդյունք են տվել, որ անգամ հումանիտար հռչակված արևմտյան ամենահեղինակավոր կառույցներից մեկի ղեկավարը հարկ չի համարում խոսել Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու և դրա հետևանքների մասին։ Ըստ Սուրենյանցի՝ այսօր չկա արևմտյան որևէ երկիր, որն անվտանգության երաշխիքներ կառաջարկի կամ կտրամադրի Հայաստանին` դեմ դուրս գալով թուրք–ադրբեջանական տանդեմին։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Լրահոս
0