Հայաստանը դեռ որոշում չունի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ. Փաշինյան

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՀԱՊԿ զորավարժություններ
ՀԱՊԿ զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
ՀԱՊԿ զորավարժություններ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին կազմակերպել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` լրացուցիչ քննարկման հարց է նաև այն, թե մասնակցելու դեպքում ինչ ձևաչափով ու ծավալով կլինի այն։
Հիշեցնենք` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պետք է անցկացվեին Հայաստանում, կազմակերպվելու են Ղրղզստանում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը. Փաշինյան
Լրահոս
0