https://arm.sputniknews.ru/20230522/hajastany-patrast-e-sahmanagitsn-yndunel-1975-ti-khshm-qartezvov-pashinjan-59938099.html
Հայաստանը պատրաստ է սահմանագիծն ընդունել 1975 թ–ի ԽՍՀՄ քարտեզով. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է սահմանագիծն ընդունել 1975 թ–ի ԽՍՀՄ քարտեզով. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված տեղաշարժ վարչապետը դեռ չի արձանագրում։ 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T12:22+0400
2023-05-22T12:22+0400
2023-05-22T12:27+0400
նիկոլ փաշինյան
սահման
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դելիմիտացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59936998_0:0:1600:901_1920x0_80_0_0_75ffc5d8560b63e9d7e1ca4e85e83d3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է հայ–ադրբեջանական ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մեր երկիրը Պրահայում ևս վերահաստատել է իր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը։Նա հավելեց, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված տեղաշարժ չի կարող արձանագրել` միևնույն ժամանակ ընդգծելով, որ սահմանային անվտանգության ապահովումը բանակցությունների կարևոր մաս է։Նա հիշեցրեց 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը, որով կողմերը պայմանավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից։Փաշինյանի խոսքով` զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքները, այսինքն` դա առանձին գործընթաց է։ Դա սահմանային իրադրության կայունությունն ապահովելու համար է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59936998_160:0:1583:1067_1920x0_80_0_0_f4868000140e119f6e9732af5b0dde70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դելիմիտացիա
նիկոլ փաշինյան, սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դելիմիտացիա
Հայաստանը պատրաստ է սահմանագիծն ընդունել 1975 թ–ի ԽՍՀՄ քարտեզով. Փաշինյան
12:22 22.05.2023 (Թարմացված է: 12:27 22.05.2023) Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված տեղաշարժ վարչապետը դեռ չի արձանագրում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է հայ–ադրբեջանական ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մեր երկիրը Պրահայում ևս վերահաստատել է իր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը։
«Այս իրավիճակում դա կնշանակի կայունության ապահովում։ Եվ պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավականին կարևոր է և ողջունելի»,– նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված տեղաշարժ չի կարող արձանագրել` միևնույն ժամանակ ընդգծելով, որ սահմանային անվտանգության ապահովումը բանակցությունների կարևոր մաս է։
«Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն` փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը, որով կողմերը պայմանավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից։
Փաշինյանի խոսքով` զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքները, այսինքն` դա առանձին գործընթաց է։ Դա սահմանային իրադրության կայունությունն ապահովելու համար է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։