00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցԻնքնաթիռ
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը վերջին 20 տարվա ընթացքում ընդհատվել է երեք անգամ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայաններում Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսումից հետո: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դա բացասաբար կանդրադառնա հայկական ավիափոխադրողների վրա։
Ռուսաստանը Վրաստանի հետ ավիացիոն հաղորդակցությունն ընդհատեց 2019-ի հուլիսին, այն ժամանակ ավիաընկերությունները չվերթեր իրականացնելու այլընտրանքային տարբերակ գտան՝ այլ երկրներով տարանցումով: Երևանով իրականացվող թռիչքն ամենապահանջվածներից մեկն էր Մոսկվա-Երևան-Թբիլիսի շղթայում։ Այդ ժամանակ հայկական ավիաընկերությունների թռիչքների հաճախականությունը Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ մի քանի անգամ աճեց՝ օրական 5-ից հասնելով 10-20-ի։
Վրաստանի իշխանությունը դեպի ՌԴ չվերթերի համար դիտարկում է 5 ավիաընկերությունների հայտերը
Ու թեև Մոսկվայի և Թբիլիսիի միջև առաջին չվերթն իրականացվել է մայիսի 19-ին, Հայաստանում արդեն սկսվել է Երևանից Վրաստանի մայրաքաղաք թռիչքների չեղարկումը։ Հիմնականում դադարեցվել են այն չվերթերը, որոնց համար Երևանը տարանցիկ օղակ է Վրաստանի և Ռուսաստանի քաղաքների միջև։
Առաջիններից մեկը հայկական «Air Dilijans» ավիաընկերությունն է։ Ավիափոխադրողը մայիսի 22-ից չեղարկել է Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ բոլոր չվերթերը: Թբիլիսիից Երևան իր վերջին թռիչքը ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 22-ի առավոտյան:
«Մայիսի 22-ից մենք չեղյալ ենք հայտարարում Երևանից Թբիլիսի թռիչքները առաջիկա 10 օրվա համար՝ կոմերցիոն նկատառումներով»,- Sputnik Արմենիային հայտնեցին ավիաընկերությունից։
Այսպիսով` չեղյալ է հայտարարվել Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ շուրջ 10 չվերթ: «Air Dilijans»-ում միաժամանակ չեն բացառում առաջիկայում Երևանից Թբիլիսի ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է պահանջարկից։
Իրավիճակն ավելի կայուն է «Fly Arna» ավիաընկերությունում, որը նույնպես թռիչքներ է իրականացնում դեպի Վրաստանի մայրաքաղաք։ Sputnik Արմենիային ավիաընկերությունից հայտնեցին, որ հետևելու են իրավիճակին, սակայն այս պահին չվերթերի վերսկսումն իրենց թռիչքների վրա որևէ ազդեցություն չի ունեցել։
«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա։ Այս պահին չվերթերի չեղարկում կամ թռիչքների ժամանակացույցի փոփոխություն չկա»,-ասացին ավիաընկերությունում։
«Fly Arna»-ում պարզաբանեցին, որ ավիացիան դինամիկ զարգացող ճյուղ է, և ՌԴ-ի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսումը կարող է տարբեր հետևանքներ ունենալ: Եթե տարանցիկ թռիչքներն ավելի շահավետ լինեն ուղևորների համար, ապա Երևանով չվերթերի պահանջարկը կարող է նախկին մակարդակին մնալ։
Ըստ ամենայնի, նույն իրավիճակն է նաև մեկ այլ ավիափոխադրողի՝ «FlyOne Armenia»-ի պարագայում։ Ամեն դեպքում առաջիկա օրերին նրանք նշված ուղղությամբ չվերթերի չեղարկում չունեն։
Քաղավիացիայի գլխավոր վարչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսումը կազդի հայկական փոխադրողների կողմից Երևանի տարածքով իրականացվող չվերթերի քանակի վրա։ Սակայն ճշգրիտ գնահատական տալ չեն կարող։
«Դա հետևանքներ կունենա, բայց թե ինչ ծավալով և ինչպես, առայժմ հնարավոր չէ ասել»,- նշեցին Քաղավիացիայի կոմիտեում։
Կոմիտեում ընդգծեցին, որ շատ բան կախված է հենց ավիաընկերություններից. եթե շահավետ լինի, ապա չվերթերը կպահպանվեն նախկին հաճախականությամբ, եթե ոչ, ապա փոխադրողները կարող են գնալ թռիչքների թվի կրճատման, իսկ գուցե և ընդհանրապես լքեն շուկան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիացիոն հաղորդակցության արգելքը ուժի մեջ էր մտել 2019 թվականի հուլիսի 8-ից: Երկու երկրների միջև թռիչքները երրորդ անգամ էին դադարեցվում։ Առաջին անգամ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիացիոն հաղորդակցությունն ընդհատվել էր 2006 թվականի հոկտեմբերին։ Դա տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-28-ին Վրաստանում ռուս սպաների ձերբակալության շուրջ սկանդալի ֆոնին (վրացական կողմը նրանց լրտեսության մեջ էր մեղադրում)։
Երկրորդ անգամ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երրորդ անգամ՝ ընդդիմության կազմակերպած հակառուսական ելույթների ֆոնին, որոնց առիթը ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր Վրաստանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի Գլխավոր ասամբլեային:
Լրահոս
0