https://armeniasputnik.am/20230522/lgh-harcum-miacjal-tagavvorutjan-dirqvorvoshumy-chi-pvokhvel-levo-dvoqerti-59957183.html
ԼՂ հարցում Միացյալ Թագավորության դիրքորոշումը չի փոխվել. Լեո Դոքերթի
ԼՂ հարցում Միացյալ Թագավորության դիրքորոշումը չի փոխվել. Լեո Դոքերթի
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը նշեց, որ իրենք կփորձեն ազդեցություն ունենալ կողմերի վրա, որպեսզի հարցը հանգուցալուծվի։ 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T16:36+0400
2023-05-22T16:36+0400
2023-05-22T16:41+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
միացյալ թագավորություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59951210_0:120:1600:1021_1920x0_80_0_0_83552eee210397396372e068f3a000d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ–ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։Դոքերթին նաև շեշտեց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։«Փորձում ենք ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը։ Ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը։ Հույս ունեմ, որ դրական ընկալում կունենա»,- ասաց Դոքերթին։ՀՀ արտգործնախարարն էլ նշեց` ռազմավարական երկխոսության մեկնարկը կարևոր է Հայաստանի համար։ Նա հույս հայտնեց, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում երկկողմ փոխգործակցության հարցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-23-ը Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
լեռնային ղարաբաղ
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59951210_80:0:1503:1067_1920x0_80_0_0_07b01a8ac10bf644001ad1d0698e5314.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, միացյալ թագավորություն
հայաստան, լեռնային ղարաբաղ, միացյալ թագավորություն
ԼՂ հարցում Միացյալ Թագավորության դիրքորոշումը չի փոխվել. Լեո Դոքերթի
16:36 22.05.2023 (Թարմացված է: 16:41 22.05.2023) Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը նշեց, որ իրենք կփորձեն ազդեցություն ունենալ կողմերի վրա, որպեսզի հարցը հանգուցալուծվի։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ–ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Մենք միշտ հստակ ասել ենք, որ շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ ՄԹ–ն կայուն խաղաղություն է ուզում, և դրան հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել»,– ասաց նա։
Դոքերթին նաև շեշտեց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։
«Փորձում ենք ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը։ Ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը։ Հույս ունեմ, որ դրական ընկալում կունենա»,- ասաց Դոքերթին։
ՀՀ արտգործնախարարն էլ նշեց` ռազմավարական երկխոսության մեկնարկը կարևոր է Հայաստանի համար։ Նա հույս հայտնեց, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում երկկողմ փոխգործակցության հարցում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մայիսի 22-23-ը Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։