Մոսկվան պատրաստ է Երևանի հետ շարունակել ՀԱՊԿ-ի հարցով երկխոսությունը. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրեմլում նշել են, որ ՀԱՊԿ-ը տարբեր իրավիճակներում արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ հայտարարությունը։
Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը օրակարգից չի հանվել:
«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Հայաստանը դեռ որոշում չունի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ. Փաշինյան
Պեսկովը նշել է` ՀԱՊԿ-ն ընդհանուր առմամբ հեղինակություն ունեցող կառույց է, որը նախկինում արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Նա նշել է, որ կազմակերպությունը հետագա զարգացման լուրջ ներուժ ունի։
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը. Փաշինյան
Լրահոս
0