00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում անկեղծ է եղել նախընտրական քարոզարշավի ժամանակ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի` որ պատերազմը կանխելու համար պետք էր հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման տեսլականից, իսկ ինքը չէր կարող դա անել:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ներկայիս դիրքորոշումը համապատասխանում է խաղաղության օրակարգի մասին նախընտրական խոստումներին: Նա այդ հայտարարությունն արեց այսօրվա ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյոք ավելի անկեղծ չէր լինի, որ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ ասեր, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու որևէ հնարավորություն չկա, ինչը ասում է այսօր։
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
05.08.2019թ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ

Ստեփանակերտում 2019թ–ի օգոստոսի 5–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ռազմավարական նպատակադրումներ և խնդիրներ ունենք, որոնք ՀՀ–ն պետք է կարողանա լուծել մինչև 2050 թ–ն։ Պետք է կարողանանք ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն–ի, ստեղծել 1 մլն 500 000 աշխատատեղ, լուծել 2 500 000 մարդու աշխատանքի հարցը և վերացնել աղքատությունը... Համոզված եմ, որ ձեզանից շատերը հիմա հարցնում են` իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը մեկն է` Արցախը Հայաստան է, և վերջ»:

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
«Այն, ինչ ես ասում եմ, անկեղծ է, ես իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ հիշում մի դրվագ, որի ժամանակ ես ասել եմ մի նախադասություն, որի ժամանակ ես անկեղծ չեմ եղել։ Դրանք գուցե շատ էմոցիոնալ են եղել կամ պարունակել են տվյալներ, որոնց մեջ պլյուս–մինուս կա, բայց դրանք եղել են անկեղծ»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը կանխելու համար պետք էր հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման տեսլականից, բայց ինքը գոնե բարոյապես չէր կարող դա անել:
«Դուք խոսում եք հանուն փրկության անջատման մասին, բայց ումի՞ց, մեր պրոբլեմը միշտ եղել է դա, մենք արձանագրել ենք ճշմարտության միայն մի հատվածը։ Հիմա անջատում ումի՞ց... մենք այս բոլոր տարիներին ձևակերպել ենք հարցի միայն մի մասը։ Մենք գնում էինք կարգախոսների հետևից։ Եվ հիմա ինչ-որ չափով մենք վերանայում ենք մեր անցած ճանապարհը»,- հավելեց նա։
Վարչապետը կոչ արեց ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական իրավիճակին 2021 թվականի հունիսին և հիմա։ Նա վստահեցրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերություններում առաջնային ու ամենակարևոր սկզբունքը:
Իրենց առաջարկին ենք սպասում. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի հերթական խմբագրման մասին
Լրահոս
0