https://armeniasputnik.am/20230522/rdn-bari-kamq-drsevvorec-hacahatiki-gvortsarqi-shurj-bard-banakcutjunneric-hetvo-aghbjur-59929460.html
ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուր
ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուր
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է... 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T09:43+0400
2023-05-22T09:43+0400
2023-05-22T09:46+0400
հացահատիկ
ռուսաստան
պարեն
գործարք
բանակցություն
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ստամբուլ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/07/46332829_0:109:3253:1939_1920x0_80_0_0_b487a62119b6ca27c09a805c2335d239.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հացահատիկային գործարքի գործողության ժամկետի երկարաձգումը ռիսկերի վերացում չի նշանակում։ Ռուսաստանը պարզապես բարի կամք է ցուցաբերել բարդ բանակցային գործընթացից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ, առանց որևէ փոփոխության։ Եվ եթե երկու ամսում չլուծվեն գործարքի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը, պայմանավորվածությունը կդադարեցվի հուլիսի 17-ից հետո:Հացահատիկի գործարքի շրջանակներում ռուսական հացահատիկի արտահանման սահմանափակումները դեռ կարգավորված չեն, նախօրեին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը: Ռուս պաշտոնյաները բանակցությունների ժամանակ ընդգծել են, որ ՌԴ - ՄԱԿ հուշագրի դրույթները, որը հացահատիկի գործարքի երկրորդ մասն է, այդպես էլ մինչ օրս չեն կատարվել: Ռուսաստանի ԱԳՆ-ում, մեկնաբանելով գործարքի հերթական երկարաձգումը, հայտարարել են, որ հացահատիկային գործարքի իրականացման «շեղումները» պետք է հնարավորինս շուտ շտկվեն:Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022–ի սեպտեմբերին նշել էր, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։Չինաստանը ՄԱԿ - ում հանդես է եկել հացահատիկի գործարքի կատարման հավասարակշռության օգտինՀացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը ՝ Ռուսաստան - ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT - ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
ուկրաինա
դոնբաս
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/07/46332829_261:0:2992:2048_1920x0_80_0_0_e04fa35a935f07059bc7908f9456abd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հացահատիկ, ռուսաստան, պարեն, գործարք, բանակցություն, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ստամբուլ
հացահատիկ, ռուսաստան, պարեն, գործարք, բանակցություն, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ստամբուլ
ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուր
09:43 22.05.2023 (Թարմացված է: 09:46 22.05.2023) Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հացահատիկային գործարքի գործողության ժամկետի երկարաձգումը ռիսկերի վերացում չի նշանակում։ Ռուսաստանը պարզապես բարի կամք է ցուցաբերել բարդ բանակցային գործընթացից հետո,
ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ
հացահատիկի գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ, առանց որևէ փոփոխության։ Եվ եթե երկու ամսում չլուծվեն գործարքի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը, պայմանավորվածությունը կդադարեցվի հուլիսի 17-ից հետո:
Հացահատիկի գործարքի շրջանակներում ռուսական հացահատիկի արտահանման սահմանափակումները դեռ կարգավորված չեն, նախօրեին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը: Ռուս պաշտոնյաները բանակցությունների ժամանակ ընդգծել են, որ ՌԴ - ՄԱԿ հուշագրի դրույթները, որը հացահատիկի գործարքի երկրորդ մասն է, այդպես էլ մինչ օրս չեն կատարվել: Ռուսաստանի ԱԳՆ-ում, մեկնաբանելով գործարքի հերթական երկարաձգումը, հայտարարել են, որ հացահատիկային գործարքի իրականացման «շեղումները» պետք է հնարավորինս շուտ շտկվեն:
«Դրանք շատ բարդ բանակցություններ էին (Ստամբուլում հացահատիկի գործարքի շուրջ, - խմբ.)։ Եվ ես ձեզ կասեմ, որ հարցը լուծվեց վերջին օրը՝ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում։ Մենք հասկանում և գնահատում ենք ռուսական կողմի ցուցաբերած բարի կամքի ժեստը։ Կա նաև ըմբռնում, որ ներկայիս երկարաձգումն ամենևին չի նշանակում, որ ռիսկերը վերացված են։ Անհրաժեշտ է աշխատանք բոլոր առկա խնդիրների վերացման ուղղությամբ, որպեսզի մենք կրկին չհայտնվենք նման բարդ իրավիճակում», - նշել է գործակալության զրուցակիցը։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022–ի սեպտեմբերին նշել էր, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը ՝ Ռուսաստան - ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT - ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։