00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցրին նստացույցը. նրանք կփոխեն պայքարի ձևը

© Sputnik / Diana Atoyan44–օրյա պատերազմի զոհերի ծնողների ակցիան կառավարության շենքի մոտ
44–օրյա պատերազմի զոհերի ծնողների ակցիան կառավարության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Բաժանորդագրվել
Նրանք համակարծիք են փաստաբանների հետ, որ Գայանե Հակոբյանի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. 44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցնում են ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի հայտարարած իրենց շուրջօրյա ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին նրանք քիչ առաջ հայտարարեցին լրագրողների հետ զրույցում։
Հայտնել ենք, որ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը դադարեցրել են զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
«Մենք համակարծիք ենք այն տեսակետին, որ Գայանե Հակոբյանի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է։ Մենք, ծնողներով խորդակցելով, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը` այսինքն նստացույցը»,– հայտարարեցին նրանք։
Ծնողները հավելեցին, որ իրենց պայքարն այսքանով չի ավարտվում, իսկ պայքարի ձևերի մասին կտեղեկացնեն հավելյալ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Մայիսի 20-ին Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։
Լրահոս
0