Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Կուտականի հայկական դիրքերի վրա. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիքի սահմանայի գոտի
Գեղարքունիքի սահմանայի գոտի - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Գեղարքունիքի սահմանայի գոտի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերատեսչությունից հայտնում են, որ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Գիշերն Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին էլ՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել էինն հրադադարը Նորաբակի հատվածում։
Մայիսի 21–ին էլ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում էին արձանագրել ՌԴ խաղաղապահները։
Լրահոս
0