Բելգորոդի մարզում ուկրաինական կազմավորումները ջախջախված են. ՌԴ ՊՆ

© Наталья СеливерстоваՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մեկնաբանել է Բելգորոդի մարզում տիրող իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզ ներխուժած ուկրաինական ազգայնական կազմավորումները ջախջախված են, ոչնչացվել է ավելի քան 70 ահաբեկիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ Կիևի ռեժիմը, պարտություն կրելով Արտյոմովսկ քաղաքում, անցել է խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների իրականացմանը:

«Մայիսի 22-ին «Կոզինկա» միջազգային անցակետի, ինչպես նաև Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի մի շարք այլ քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ հրետակոծությունից հետո ուկրաինական ազգայնական կազմավորման ստորաբաժանումը ներխուժել է ՌԴ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հակաահաբեկչական գործողության ընթացքում ավիացիայի հարվածների, հրետանու կրակի և Արևմտյան ռազմական օկրուգի` պետական սահմանը ծածկող ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ ազգայնական կազմավորումները արգելափակվել և ջախջախվել են:
Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ ողջ մնացած ազգայնականները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրանց ուղղությամբ շարունակվել է կրակային խոցումը մինչև ամբողջական չեզոքացումը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` ոչնչացվել է նաև չորս մարտական զրահապատ մեքենա և հինգ պիկապ։
Ավելի վաղ ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից գնդակոծությունների և կվադրոկոպտերից պայթուցիկ սարքերի նետման հետևանքով 12 մարդ է վիրավորվել։
Լրահոս
0