00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
26 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե որևէ երկիր տարածքային պահանջ ներկայացնելու տեղ ունի, ապա դա մենք ենք. Դանիելյան

© Sputnik / Aram NersesyanՈսկեպար տանող ճանապարհը
Ոսկեպար տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Ոսկեպար տանող ճանապարհը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով՝ Տավուշի գյուղերից ցանկացածի հանձնումը կկազմաքանդի Տավուշի և ամբողջ ՀՀ պաշտպանական բնագիծը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Եթե ունենայինք փոքր–ինչ պետականամետ և պետությանը գիտակ իշխանություն, ապա կլսեինք, որ ինչպես Տավուշի գյուղերը, այնպես էլ Տիգրանաշենը մշտապես մեր հայրենիքի մասն են կազմել, և անգամ խորհրդային քարտեզներում են դրանք մեր տարածքները համարվել։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը։
Լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը ասել էր, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։
Դանիելյանի խոսքով` անկլավ բառն այստեղ բացարձակ անտեղին է։
«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից որոշ հողատարածքներ, որ Խորհրդային Հայաստանի մասն են կազմում, այսօր ադրբեջանակն ուժերի վերահսկողության ներքո են։ Եվ եթե որևէ երկիր տարածքային պահանջ ներկայացնելու տեղ ունի, ապա դա մենք ենք»,– հայտարարեց Դանիելյանը։
Ըստ նրա` Տավուշի գյուղերից ցանկացածի հանձնումը կկազմաքանդի Տավուշի և ամբողջ ՀՀ պաշտպանական բնագիծը։
«Վերին Ոսկեպարի հանձնման դեպքում թշնամական մխրճման և հանրապետության թիկունքում` ադրբեջանական դիպուկահարի ուղիղ նշանառության տակ են հայտնվել Լոռու մարզը, Թեղուտի անտառները։ Այս դեպքում ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրահատուկ «Լաչինի միջանցքի»՝ հայտնվելով ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի թիրախում։ Տխրահռչակ GPS համակարգի վրա հիմնվելով սահմանազատման արդյունքում թշնամուն է հանձնվում նաև Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհի հատվածներ»,– օրինակներով սպասվելիք հետևանքների մասին խոսեց պատգամավորը։
Զանգվածային գիտակցություն կա. քաղաքագետը` Արցախի և ՀՀ–ի վիճակի կործանարար լինելու մասին
Նա հավելեց, որ յուրաքանչյուր մետր զիջումը նշանակում է թշնամուն ավելի մոտեցնել մայրաքաղաք Երևանին։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0