https://armeniasputnik.am/20230523/fentanily-eghel-e-qaghcraveniqi-mej-amni-ev-hhi-qaghaqaciner-en--dzerbakalvel-59982627.html
Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել
Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T11:34+0400
2023-05-23T11:34+0400
2023-05-23T11:55+0400
հայաստան
թմրանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/17/59980799_9:0:1280:715_1920x0_80_0_0_31eeabb8a22540d74579333def360141.jpg
Հայաստան ներմուծված աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի մեջ, որն ուղարկված է եղել ՀՀ քաղաքացի Է. Մ.–ի անունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։«ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել է ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ։ Հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել բնակության վայր, որպեսզի նրա բնակարանում խուզարկություն անցկացվի։ Բնակարանում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով։ Եղել են նաև բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ տարաներ` կրկին թմրամիջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։Մեկ այլ դեպքում էլ Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվել թմրամիջոցի պարունակությամբ առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, նա Ա.Ք.–ն է։ Վերջինիս անվամբ ներմուծվող առաքանու մեջ թաքցված է եղել 10.8 գրամ հերոին և թաքցված է եղել առաքանու իրերի մեջ։ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է այդ առաքանին ստանալիս ։Պարզվել է, որ այս 2 անձինք փոխկապակցված են միմյանց հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/17/59980799_216:0:1169:715_1920x0_80_0_0_c86f4e0af357098e7e165cfd92e17d30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թմրանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, թմրանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել
11:34 23.05.2023 (Թարմացված է: 11:55 23.05.2023) ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Հայաստան ներմուծված աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի մեջ, որն ուղարկված է եղել ՀՀ քաղաքացի Է. Մ.–ի անունով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքի մասին
ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել է ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ։ Հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել բնակության վայր, որպեսզի նրա բնակարանում խուզարկություն անցկացվի։ Բնակարանում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով։ Եղել են նաև բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ տարաներ` կրկին թմրամիջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
Մեկ այլ դեպքում էլ Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվել թմրամիջոցի պարունակությամբ առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, նա Ա.Ք.–ն է։ Վերջինիս անվամբ ներմուծվող առաքանու մեջ թաքցված է եղել 10.8 գրամ հերոին և թաքցված է եղել առաքանու իրերի մեջ։
ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է այդ առաքանին ստանալիս ։
Պարզվել է, որ այս 2 անձինք փոխկապակցված են միմյանց հետ։