Գնդակոծությունների հետևանքով 12 մարդ է վիրավորվել. Բելգորոդի մարզպետ

© Sputnik / Григорий СысоевՎյաչեսլավ Գլադկով
Վյաչեսլավ Գլադկով - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Վյաչեսլավ Գլադկով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ Բելգորոդի մարզի վարչակազմի ղեկավարը մեկնաբանել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի մարզում 12 մարդ է վիրավորվել ուկրաինական գնդակոծությունների և կվադրոկոպտերից պայթուցիկ սարքերի նետման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վաղ առավոտից Գրայվորոնսկի քաղաքային շրջանի բնակավայրերը եղել են ականանետների և հրետանու գնդակոծության տակ։ Բնակելի տների և խաղաղ բնակիչների ուղղությամբ աշխատել են ՀԿՌՀ-ներ, պայթուցիկ սարքեր են նետվել կվադրոկոպտերից։ Վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ, 29 մասնավոր բնակելի շենք և 3 մեքենա է վնասվել»,-գրել է Գլադկովը Telegram-յան ալիքում։
Արտյոմովսկի ազատագրումը Ռուսաստանի ռազմավարական հաղթանակն է
Մայիսի 22-ի երեկոյան մարզպետը հայտարարել էր, որ 8 մարդ է վիրավորվել ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակման հետևանքով: Նա ընդգծել էր, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան։
Նշենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծության է ենթարկվում։
Ուկրաինան է պայթեցրել «Հյուսիսային հոսքերը». The Times-ը` քննիչների եզրակացության մասին
Լրահոս
0