00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիս-հարավի» հայկական մասը ԵԱՏՄ-ում քննարկել, ներկայացրել են չինացիներին

© Sputnik / Aram Nersesyan«Հյուսիս–հարավի» շինարարություն. արխիվային լուսանկար
«Հյուսիս–հարավի» շինարարություն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ում ուզում են փորձարկել նավիգացիոն կապարակնիքները՝ ապրանքների (թե՛ երրորդ երկրներից, թե՛ միության երկրներից) փոխադրումը վերահսկելու համար։ Ձևավորվում է նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների քաղաքականությունը, որը ԵՏՀ-ն ներկայացրել է նաև Չինաստանի գործընկերներին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստեղծում է բեռնափոխադրումների վերահսկողության թվային համակարգ, որը թույլ կտա նվազագույնի հասցնել տրանսպորտային միջոցների ստուգումները: Աշխատանքներ են տարվում նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների ռազմավարության ուղղությամբ, որոնք ներկայում ակտիվորեն կառուցվում և ընդլայնվում են։ Մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության փոխտնօրեն Հայկ Թութունջյանը։
© Photo : provided by Hayk TutunjyanՀայկ Թութունջյան
Заместитель директора департамента транспорта и инфраструктуры Евразийской экономической комиссии (ЕЭК) Айк Тутунджян - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Հայկ Թութունջյան
-Ի՞նչ փուլում է գտնվում ապրանքների հետագծելիության միասնական թվային համակարգի նախագիծը:
-Այս համակարգը ներդրվում է միջազգային բեռներին հետևելու համար (և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային): Կոնտեյներների վրա կտեղադրվեն նավիգացիոն կապարակնիքներ, որոնք բեռների մասին տեղեկատվություն կկրեն և անհրաժեշտության դեպքում այն կփոխանցեն միության երկրների վերահսկիչ մարմիններին։ Նախատեսվում է հետևել երրորդ երկրներից ապրանքներին, որոնք ԵԱՏՄ են տեղափոխվում երկու և ավելի պետությունների տարածքով։
Միության երկրների փոխադարձ առևտրում կհետևենք ապրանքների միայն առանձին բարձր ռիսկային կատեգորիաների` պատժամիջոցային ապրանքներ, ալկոհոլ և ծխախոտ։ Այդ տեղեկատվությունը հասանելի կլինի ԵԱՏՄ պետությունների վերահսկող մարմիններին, որոնց տարածքներով անցնելու են բեռները։
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 20%-ով
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը 2022 թվականին ստորագրել են ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, բոլոր երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են այն։ Համակարգը նախատեսվում է ներդնել փուլ առ փուլ, ինչը կապահովի բիզնեսի և պետական մարմինների «փափուկ» ադապտացիան։ Համաձայնագրի իրականացման համար պատրաստվել է միջոցառումների ծրագիր («ճանապարհային քարտեզ»)։
Անդամ երկրները պետք է ազգային օպերատորներ սահմանեն փոխադրումների հետագծելիությանը հետևելու համար, այնուհետև ապահովեն նրանց փոխգործակցությունը միմյանց և պետական մարմինների հետ, հստակեցնեն նրանց ծառայությունների սակագների ձևավորումը։ Այդ միջոցառումների ծրագիրը քննարկվել և հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից 2023 թվականի ապրիլի 21-ին։
Այս պահին նախապատրաստվում են փորձարկել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառումը: Փորձարկումը նախատեսվում է ավարտել հունիսին, ինչից հետո կգնահատվի դրա արդյունավետությունը։
- Ի՞նչ կոնկրետ արդյունք է ակնկալվում դրանց կիրառումից:
- Դրանք թույլ կտան օպտիմալացնել լոգիստիկան, նվազագույնի հասցնել պետական վերահսկողության միջոցառումները՝ միաժամանակ ապահովելով Եվրասիական միության ողջ տարածքում փոխադրումների բացարձակ թափանցիկությունն ու անընդհատությունը։ Այս ամենը կհեշտացնի և կարագացնի բեռների առաքումը։
–Ինչպե՞ս են փոխվել Եվրոպա-Արևմտյան Չինաստան երթուղով փոխադրումները՝ հաշվի առնելով ներկայիսաշխարհաքաղաքական իրավիճակը:
-Ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ տրանսպորտային հոսքերի աճ է սպասվում Եվրոպա-Արևմտյան Չինաստան երթուղով, որն անցնում է Ռուսաստանի, Ղազախստանի և Չինաստանի տարածքով (Սանկտ Պետերբուրգից մինչև Լյանյունգան քաղաք):
Հարկ է նշել, որ ԵԱՏՄ երկրները չեն նվազեցնում այդ տրանսպորտային միջանցքին վերաբերող ավտոմոբիլային ճանապարհահատվածների շինարարության, արդիականացման և վերակառուցման տեմպերը։
ԵԱՏՄ-ն` որպես ինքնիշխանության ամրապնդման մեխանիզմ. Սերգեյ Կոպիրկինի հոդվածը
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունում ավարտին է մոտենում Սանկտ Պետերբուրգից դեպի Մոսկվա նոր ճանապարհի շինարարությունը (նոր M-11 «Նևա» ավտոմայրուղու շրջանակներում), կառուցվում է M-12 ճանապարհը (Մոսկվա-Նիժնի Նովգորոդ-Կազան), ինչպես նաև Տոլյատիի շուրջ շրջանցիկ ճանապարհը։ Ղազախստանի Հանրապետությունը նախատեսում է Մ-32 (Ուրալսկ-Շիմկենտ) ճանապարհի իր հատվածների վերակառուցումը:
- Վերին Լարսի անցակետի ընդլայնումից հետո ինչպե՞ս է փոխվել Հայաստանից Ռուսաստան անցնելու հետ կապված իրավիճակը: Հայկական կողմից հաղորդագրություններ ստանո՞ւմ եք այս երթուղում որևէ չնախատեսված իրավիճակի մասին:
- ԵՏՀ-ն անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի Արևելք –Արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով մոնիթորինգ է կատարում մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան: Ամենամյա զեկույցում, որը քննարկում են միության երկրների կառավարությունների ղեկավարները, ներկայացվում է նաև ենթակառուցվածքում «նեղ տեղերի» մասին տեղեկատվությունը:
2021 թվականի զեկույցում Ռուսաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին տեղեկացրել է, որ առավել նշանակալի ավտոմոբիլային սահմանային անցակետերի լայնածավալ վերակառուցում է իրականացնում։ 2022-2024 թվականների պետական ծրագրի շրջանակներում նախատեսվել են նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Վերին Լարսի անցակետի վերակառուցման միջոցառումներ։
2022 թվականի զեկույցի նախագծում, որը նախատեսվում է հունիս ամսին ներկայացնել կառավարությունների ղեկավարներին, նշվում է, որ Վերին Լարսում դեռևս խնդրահարույց իրավիճակներ լինում են, սակայն այն արդեն որպես «նեղ տեղ» չի նշվում։
ԵԱՏՄ-ում e-commerce միասնական շուկայի մասին համաձայնագիր են պատրաստում. Սլեպնյով
Դրա վերակառուցման միջոցառումների ամբողջական փաթեթը նախատեսվում է ավարտել 2023 թվականի չորրորդ եռամսյակում։ Դրա արդյունքում անցակետի թողունակությունը կկազմի օրական ավելի քան 3900 տրանսպորտային միջոց։ Թողունակությունը մեծացնելու նպատակով 2022 թվականին այնտեղ լրացուցիչ կգործարկվի երթևեկությունը մարդատար հաղորդակցության 24 գոտիներով (արտագնա և ներգնա ուղղություններով՝ 12-ական) և բեռնատար հաղորդակցության 15 գոտիներով։
-Եվրասիական զարգացման բանկի հետ քննարկվո՞ւմ են արդյոք «Հյուսիս-հարավ» մայրուղու նոր հատվածների ֆինանսավորման հնարավորություններ, մասնավորապես` Արտաշատ-Քաջարան հատվածի համար, որի համար միջոցներ դեռ չեն հայթայթվել:
-2022 թվականին ԵՏՀ-ն և միության երկրների կառավարությունները հաստատել են եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկը և սահմանել են ինտեգրացիոն նշանակություն ունեցող առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերը։ Հայաստանից դրանց ցանկում ներառված են Վրաստանի և Իրանի հետ սահմանների ուղղությամբ միջպետական ճանապարհները։ Դրանք են Մ-1 (Երևան-Գյումրի-Վրաստանի սահման(Բավրա)), Մ-2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի –Իրանի սահման), Մ-6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Բագրատաշեն)) ավտոճանապարհները:
Հարկ է ուշադրություն դարձնել նաև եվրասիական մուլտիմոդալ երթուղուն (ՉԺՀ–ի սահմանից Ղազախստանով և Կասպից ծովով դեպի Վլադիկավկազ և Նովոռոսիյսկ երկաթուղային և ծովային հաղորդակցությունում հաջորդող)՝ Վլադիկավկազից դեպի Վրաստան, այնուհետև Հայաստան ավտոճանապարհի ճյուղավորմամբ։
Ինչ վերաբերում է Ձեր նշած հատվածին, ապա այն ընդգրկված է ԵԱՏՄ երկրների առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկում, որը հավանության է արժանացել վարչապետների մակարդակով: Հայաստանից ցանկում ներառված է «Հյուսիս-հարավ» միջանցքի մի մասը, այն է՝ տրանշ 4-ը՝ Արտաշատ քաղաքից մինչև Իրանի հետ սահմանը, որը ներառում է նաև Սիսիան-Քաջարան հատվածը, ինչը զգալիորեն կկրճատի իրանական սահմանից Երևան մեկնելու հեռավորությունն ու ժամանակը: Այս նախագիծը հատկապես կարևոր է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համատեքստում, ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում։
Իրանը մտադիր է ԵԱՏՄ–ի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի
ԵԱՏՄ երկրների առաջնահերթ տրանսպորտային նախագծերի իրականացումը մշտական հիմունքներով մշտադիրակվում է հանձնաժողովի կողմից։ Դրա համար, համագործակցության հուշագրի շրջանակներում, ԵՏՀ-ն և Եվրասիական զարգացման բանկը պայմանավորվել են հանդիպումներ անցկացնել այդ նախագծերում աշխատանքների մասին տեղեկատվության փոխանակման համար: Հայկական «Հյուսիս-հարավի» մասին տեղյակ է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որի հետ ևս տեղեկատվության փոխանակում է իրականացվում: Նախագծերի ֆինանսավորման հարցերը քննարկվում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՏՀ գործող հարթակներում:
Լրահոս
0