00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռիում բանկի աշխատակիցը հաճախորդների անունով վարկեր է ձևակերպել, ավանդներ յուրացրել

© OverclockersԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Բաժանորդագրվել
Բանկի աշխատակիցը «Մոբայլ-Բանքինգ» համակարգում առանց բանկի հաճախորդի գիտության նրա անունով ձևակերպել է ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Լոռու մարզում բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով բազմաթիվ հաճախորդներից շուրջ 10 մլն դրամ է հափշտակել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
«Ստեփանավան համայնքում տեղակայված բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016թ. օգոստոսից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատվածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ, ծրագրային եղանակով, մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա ելքագրելով ու կանխիկացնելով` հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.675.840 ՀՀ դրամ գումար»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Մասնավորապես՝ հիշյալ աշխատակիցը, առանց ավանդատուների ներկայության նրանց ստորագրությունը կեղծելով, խզել է բանկի հաճախորդ ավանդատուների ավանդների պայմանագրերը։ Այնուհետև նրանց ավանդային հաշիվներից ավանդի նվազեցման կեղծ գործարքի ձևակերպմամբ ելքագրել է գումարներ։
Միևնույն ժամանակ «Մոբայլ-Բանքինգ» համակարգում առանց բանկի հաճախորդի գիտության նրա անունով ձևակերպել է ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը՝ նշված գործարքների վերաբերյալ հաճախորդի ստորագրության կեղծմամբ կազմելով և օգտագործելով բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
ՀՀ–ում բանկի կառավարիչը շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
Մեկ այլ դրվագով էլ վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքների ժամանակ հափշտակել է վարկառուների անվամբ բանկում առկա վարկերի մարման համար վճարված գումարներից` վճարված գումարի համեմատ 200.000-ական ՀՀ դրամ պակաս մուտքագրելով։
Բանկի աշխատակիցը նաև վարկառուի անվամբ առկա վարկի մարման համար իրեն վճարված գումարի մի մասը չի մուտքագրել դրամարկղ` հափշտակելով այն։
«Բացի այդ, աշխատակիցը բանկի կողմից իրեն հատկացված աշխատանքային համակարգչում ներբեռնված ծրագրի միջոցով ձևակերպել է հաճախորդների անվամբ բացված ավանդային հաշվից գումարներ նվազեցնելու վերաբերյալ գործարքներ, որոնց կատարումը հիմնավորելու համար իր համակարգչով կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման հանձնարարականներ։ Հաճախորդների փոխարեն ստորագրելով՝ այդ հանձնարարականները նա դրել է շրջանառության մեջ, ապա իր դրամարկղից ելքագրելով հիշյալ գումարները՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գումար»,–հավելում են ՔԿ–ից:
Ձեռք բերված փաստերի հիման վրա բանկի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (4 դրվագ` խարդախություն խոշոր չափով, պաշտոնեական դիրքն օգտագործելով), 178-րդ հոդվածի 1.1 կետով (2 դրվագ) (խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ((խարդախություն խոշոր չափով), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 8 դրվագ (յուրացնելը կամ վատնելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով` 4 դրվագ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Հայաստանի բանկերից մեկի աշխատակիցը հափշտակել էր 3.6 մլն դոլար
Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում աշխատակիցը բանկին պատճառված վնասից վերականգնել է 2 420 000 ՀՀ դրամը:
Վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Լրահոս
0