00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Նորքի նախկին թաղապետի ժառանգները վաճառել են Նանսենի այգու` ապօրինի օտարված հողամասը

© Sputnik / StringerՆանսենի այգին
Նանսենի այգին - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Նանսենի այգին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազությունը պատրաստվում է հայց ներկայացնել Վարչական դատարան` համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի Նոր Նորքի նախկին համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը (թաղապետ է եղել 2002-2009 թթ.) նույն վարչական շրջանում գտնվող Նանսենի անվան զբոսայգու տարածքն ուղղակի վաճառքով օտարել է իր կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը: Դատախազության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ դեռևս 2006 թվականի նոյեմբերի 6-ին Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը 76,8 քմ մակերեսով շինությունները 1 մլն 485 հազար դրամով՝ ուղղակի վաճառքով, օտարվել է իր կնոջը՝ Ռ.Գ.-ին:
Այնուհետև, 2007 թվականի հունվարի 19-ին Դավիթ Պետրոսյանի և Ռ.Գ.-ի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայական:
Դավիթ Պետրոսյանի մահից հետո` 2010 թվականի սեպտեմբերի 2-ին, նրա կնոջը, դստերը և որդուն ժառանգության իրավունքով, ի թիվս այլ գույքերի, անցել է նաև նշված գույքը, նրանց տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում:
2012 թվականի նոյեմբերի 16-ին Ռ.Գ.-ն գրություն է ուղարկել քաղաքապետարան՝ նշելով, որ այգու սահմանները ճշտվել են, իրենց զբաղեցրած հողամասն այգու սահմաններում չէ և խնդրել է ուղղակի վաճառքով 533,4 քմ հողամասը ևս օտարել իրեն:
Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Մ.-ն և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Ք.-ն եզրակացություն են տվել, համաձայն որի՝ հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Արդյունքում, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որը ստորագրվել է քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից:
2013 թվականի փետրվարի 25-ին Երևանի աղաքապետարանի հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Ռ.Գ.-ին, վերջինիս որդուն և դստերը։
Ավելի ուշ` 2018 թ.–ի ապրիլի 10-ին, նրանք զբոսայգում գտնվող 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար դրամով վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին:
Հաշվի առնելով, որ իրականացված ուսումնասիրության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2012 թվականի նոյեմբերին հողամասի կեղծ հատակագիծ և եզրակացություն են կազմել, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 19-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց կներկայացնի Վարչական դատարան:
Լրահոս
0