00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

13 անձ մեղադրվում է ապօրինի խաղատնային գործունեություն իրականացնելու մեջ. դատախազություն

© Pixabay / cameradudԹղթախաղ
Թղթախաղ - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Թղթախաղ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տարբեր քրեական վարույթներով անցնող անձինք պետությանը պատճառել են 44 մլրդ դրամի վնաս։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. 13 անձ մեղադրվում է ապօրինի խաղատնային գործունեություն իրականացնելու մեջ։ Մեղադրական եզրակացությունները վարույթի նյութերի հետ հանձվել են դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն և Դ.Շ.-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ նպատակով վարձակալել են առանձնատուն, պայմանավորվածություններ են ձեռք բերել պետական գրանցում ունեցող ու լիզենզավորված խաղատների խաղավարներ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի հետ և մասնակիցներին վաճառել 1000, 5000 և 25 000 դրամին համարժեք խաղաքարեր՝ խաղադրույք կատարելու նպատակով: Յուրաքանչյուր շահած գումարից Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի կողմից՝ հօգուտ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի, խաղաքարերի տեսքով գանձվել է 5 տոկոս գումար, որը 1 ժամում միջինում կազմել է 30-40 հազար դրամ (խաղերը տևել են օրական նվազագույնը 5-6 ժամ):
Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Մեկ այլ քրեական վարույթով պարզվել է, որ որ Հ.Մ.-ն 2021 թվականի ընթացքում Երևանի Սայաթ-Նովա պողոտայում վարձակալել է ակումբի փոքր և մեծ առանձնասենյակներ, որտեղ առկա են եղել թղթախաղերի, այդ թվում նաև՝ «Պոկեր» տեսակի կենդանի խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղաններ:
Նույն նպատակով Հ.Մ.-ն Կոտայքի մարզի Քասախ համայնքում Պ.Պ.-ից 4000 դրամ ժամավճարով պարբերաբար վարձակալել է առանձնատուն, որտեղ Պ.Պ.-ն տեղադրել է թղթախաղերի, այդ թվում՝ նաև «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղան, խաղաքարտեր, խաղաքարեր, հավաքագրել է մասնակիցներ և իրականացրել շահումով խաղեր: Նույն հասցեի առանձնատանը շահումով խաղեր է կազմակերպել և իրականացրել նաև Հ.Ս.-ն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի գույքային վնաս:
Դատախազի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)
Մեկ այլ վարույթով հիմնավորվել է, որ Հ.Կ.-ն, 2021 թվականի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, պարբերաբար կազմակերպել և վարել է «Պոկեր» տեսակի շահումով խաղ և ստացել շահույթ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 16 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Խաղային գովազդն արգելվել է, սակայն 3 ամսում արդեն 25 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել
Նույն վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ա.Կ.-ն օժանդակել է Հ.Կ.-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելուն և իրականացնելուն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Քննչական կոմիտեում իրականացված մեկ այլ վարույթով պարզվել է, որ Գ.Թ.-ն շահույթ ստանալու նպատակով, խաղավար Մ.Մ.-ի օժանդակությամբ, առանց պետական գրանցման և լիցենզիայի, Երևան քաղաքում կազմակերպել է լիցենզավորման ենթակա՝ «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:
Տարբեր քրեական վարույթնեով անցնող 13 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելը և օժանդակելը):
Լրահոս
0