00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը ԱԺ նախկին պատգամավոր է. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` թմրանյութերի ներկրման մեջ կարող են ներգրավված լինել տարբեր կուսակցությունների անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին այն հարցին, թե արդյոք նորություն կա 1 տոննա կոկաինի գործով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
«Եթե չեմ սխալվում, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ է (նկատի ունի Միհրան Պողոսյանին. խմբ.)... ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ, բայց չի նախատեսում կուսակցական պատկանելիություն։ Եթե պարզվի` որևէ մեկը Հանրապետական կուսակցության անդամ է, ինչ է, կուսակցության ղեկավարի հետ ձերբակալե՞նք»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` թմրանյութերի ներկրման մեջ կարող են ներգրավված լինել տարբեր կուսակցությունների անդամներ, և չի կարելի որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։
Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության խորհրդի նիստում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հստակ խնդիրներ է դրել իրավապահ մարմինների առաջ և դրանց կատարման համար հստակ ժամկետներ սահմանել։
«Հստակ արձանագրվել է, որ որևէ մեկի կուսակցական պատկանելությունն այդ գործում հօգուտ կամ ընդդեմ չի կարող աշխատել»,–ասաց նա։
Անդրադառնալով Խաչատրյանի այն դիտարկմանը, թե հիմնավոր կասկած կա, որ նման խոշոր մաքսանենգությունների մեջ ներգրավված են լինում նաև պաշտոնատար անձինք` Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ–ում հազարավոր պաշտոնատար անձինք կան, և եթե իրենց մտածեին, որ նրանք անաղարտ էն, հակակոռուպցիոն քաղաքականություն չէին վարի։
Նրա խոսքով` մյուս կողմից պետք է հասկանալ, թե թմրանյութերի մաքսանենգության հետ կապված մի շարք բացահայտումները լավ են, թե վատ։
«Դա լատենտային հանցագործություն է համարվում։ Եկեք պատկերացնենք, որ չկա բացահայտում, իշխանությունն ասում է, որ հաղթահարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Բոլորն ասում են` ուռա, բայց մենք հասկանում ենք հակառակը»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ ՀՀ–ն Մարս մոլորակի վրա չէ, և եթե ամենազարգացած երկրներում անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կա, ապա պետք է գոհ լինել դրանց բացահայտումից։
ԱԱԾ–ն այսօր հայտնեց, որ ՀՀ ներմուծված կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի գործով մեկ անձ է ձերբակալվել, որը «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ն է։
Լրահոս
0