00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկլավների թեման քննարկվել է Մյունխենում և Բրյուսելում, բայց հարցը լուծված չէ. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` անկլավների հարցն ունի երկու կողմ`իրավական և քաղաքական։ Իրավականի վերաբերյալ լրացուցիչ հարցեր կան։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Անկլավների մասով ոչ մի բան որոշված չէ։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով անկլավների մասին իր հայտարարության վերաբերյալ հասարակական արձագանքին։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Նրա խոսքով՝ քաղաքական մակարդակում անկլավների թեման վաղուց է եղել։ Օրինակ` 1999 թվականին տարածքների փոխանակման մասին փաստաթղթի մեջ 4–րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավների խնդրին։
Փաշինյանը նշեց` հարցն ունի իրավական և քաղաքական կողմ։
«Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ կողմերը փոխադարձաբար ճանաչում են անկլավների գոյությունը, մասնավորապես, որ կա Արծվաշեն, որը պատկանել և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, և անկլավներ, որոնք Հայաստանի տարածքում են, որոնք պատկանում են Ադրբեջանին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քաղաքական մակարդակում դա կողմերը ճանաչում են։ Այնուամենայնիվ, իրավական հարթության վրա անկլավներից մի քանիսի վերաբերյալ լրացուցիչ հարցեր կան:
Փաշինյանը հավելեց` երբ կողմերը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչեն, առաջանում է անկլավների հարցը։ Բայց հենց հաստատվի անկլավների դե յուրե կարգավիճակը, խնդրի լուծման մի քանի տարբերակներ կհայտնվեն։
«Այն, ինչ մնում է սահմանից այն կողմ, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում։ Որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում»,–ասաց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա`եթե կողմերից մեկը դրա հետ համաձայն չէ, պետք է այլ լուծումներ քննարկել։
«Օրինակ` պատկերացնո՞ւմ եք` մենք գնանք, ասենք` Արծվաշենը չենք ուզում, թող մյուսները մնան մեր տարածքում։ Այստեղ էլ իրավական հարցեր կան, որոնք պարզ չեն։ Եթե գնանք, ասենք` Արծվաշենը չենք ուզում, ո՞վ կարող է Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով` այս հարցում ճկուն մոտեցման զգալի հնարավորություն կա։
Լրահոս
0