00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգությո՞ւն. որ դեպքում պետք է ԱԺ նախագահը ՊՊԾ ծառայողներին նիստերի դահլիճ հրավիրի

© Sputnik / Asatur YesayantsՔաշքշուկ ԱԺ–ում
Քաշքշուկ ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Քաշքշուկ ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արդարադատության գեներալ-մայորը նշում է, որ ՊՊԾ ծառայողը, եթե կատարում է ԱԺ նախագահի անօրինական հրահանգը, դրանով ևս հանցագործություն է անում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Պետական պահպանության ծառայությունը Ազգային ժողովի նախագահի հրահանգը կատարելիս պետք է հաշվի առնի` որքանով է այն իրավաչափ։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` անդրադառնալով ԱԺ-ի այսօր քաշքշուկին։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո, որտեղ նա մեղադրանքներ էր հնչեցրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի հասցեին, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ էր սկսվել։ Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ընդմիջում և ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին։
Պետրոսյանի դիտարկմամբ` անվտանգության ուժերն ԱԺ–ում պետք է օգտագործվեն բացառապես օրենքով սահմանված կարգով: Մինչդեռ ԱԺ նախագահը նիստերի դահլիճ է հրավիրում անվտանգության աշխատակիցներին, երբ ցանկանա:
«ՊՊԾ ծառայողը, եթե տեսնում է, որ ԱԺ նախագահի հրահանգը օրինաչափ և իրավաչափ չէ, պարտավոր է չկատարել: Հակառակ դեպքում, եթե կատարում են անօրինական հրամանը, որի հետևանքով հանցագործության կոնկրետ դեպք է տեղի ունենում, նրանք պետք է պատժվեն, անկախ նրանից ծառայության մեջ են եղել, թե ոչ։ Այսինքն` անօրինական հրաման կատարելը ևս հանցագործություն է դիտվում»,–ասաց Պետրոսյանը։
Արդարադատության գեներալ-մայորի խոսքով` նախորդ իշխանությունների ժամանակ էլ խորհրդարանում կռիվներ ու վիրավորական արտահայտություններ լինում էին, բայց այժմյան խորհրդարանն իր ցինիզմով և լկտիությամբ գերազանցել է նախորդ բոլոր գումարումների ԱԺ–ներին։
«Իրականում տեղի ունեցավ հետևյալը` ընդդիմադիր պատգամավորը ելույթից հետո որոշեց նայել իրենց դատած դատավորի աչքերին, որից հետո իշխանական պատգամավորներից մեկը, որը չի փայլում իր գիտելիքներով, պրովոկացիա արեց` արտահայտվելով. «վեր ընգի տեղդ»։ Սա չլսված կոպտություն է պատգամավորի կողմից մեկ այլ խորհրդարանականի հասցեին»,–ասաց նա։
Տվյալ դեպքում, ըստ նրա, պետք է դահլիճից հեռացվեր իշխող ուժի պատգամավորը, որն առաջինն էր խախտել կարգը և սադրել։Այս դեպքում կիրառվել են երկակի ստանդարտներ։
Պետրոսյանը հիշեցնում է, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ նախագահը պարտավոր է անվտանգության աշխատակիցներ հրավիրել նիստերի դահլիճ, եթե տեղի է ունենում անկարգություն կոնկրետ անձի կողմից։ Ազգային ժողովի նախագահը իրավասու է նրան ասել, որ լքի դահլիճը։ Եվ միայն նրա չհեռանալու դեպքում է նա դիմում անվտանգության ուժերին։
«ՊՊԾ ծառայողներն էլ պետք է գործեն օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում` առանց որևէ բռնության կիրառման։ Իսկ այսօրվա քաշքշուկի տեսագրությունում անվտանգության աշխատակիցը հարձակվել է պատգամավորի վրա՝ նույնիսկ նրան ոչ մի պահանջ չներկայացնելով։ Անվտանգության աշխատակիցները պարտավոր են հստակ ձևակերպել իրենց պահանջը և ասել, որ կարգազանց պատգամավորը լքի նիստերի դահլիճը: Բայց նա հարձակվում է և ուժ կիրառում», - նշում է Պետրոսյանը։
Ընդհանրապես քաշքշուկները և նմանատիպ միջադեպերը տեղի են ունենում շատ երկրների խորհրդարաններում, սակայն միայն Հայաստանի խորհրդարանում է, որ միջադեպերի ժամանակ մի ամբողջ բանակ անվտանգության ծառայողներ են «լցվում» նիստերի դահլիճ և բռնություն կիրառում պատգամավորի նկատմամբ։
Մեր զրուցակիցը մատնանշում է այն փաստը, որ խորհրդարան էքսկուրսիաների են գալիս դպրոցականներ, որոնք ականատես են լինում, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ներխուժում դահլիճ և բռնություն գործադրում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ:
Անթույլատրելի է ցանկացած բռնություն ոչ միայն անձեռնմխելիություն ունեցողների, այլև շարքային քաղաքացու նկատմամբ։ Իսկ ՊՊԾ աշխատակցի կողմից բռնության կիրառումը, այն էլ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի նկատմամբ, պաշտոնեական դիրքի չարաշահում և քրեական հետապնդման ենթակա գործողություն, որը, Պետրոսյանի խոսքով, պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանքներ։
Լրահոս
0