https://armeniasputnik.am/20230524/arcakhum-aprum-en-hajer-javakhqum-el-en-aprum-gurgen-arsenjan-60042765.html
Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում. Գուրգեն Արսենյան
Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում. Գուրգեն Արսենյան
Ըստ ՔՊ–ական պատգամավորի` այս պատմական ժամանակահատվածում ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի հետ։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T13:06+0400
2023-05-24T13:06+0400
2023-05-24T13:17+0400
գուրգեն արսենյան
արցախ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54775444_0:0:1472:829_1920x0_80_0_0_44c381c9624bb78e21e01558ff05b4c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը և պաշտպանությունն է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` անդրադառնալով Արցախի ճակատագրի վերաբերյալ լրագրողների հարցին։Նրա խոսքով` միշտ չի, որ պետական շահերի սպասարկումը համընկում է ազգային շահերի սպասարկման հետ, և այս պարագայում պետք է առաջնությունը տալ պետական շահերին։«Այս պատմական ժամանակահատվածում երկընտրանքի առջև ենք կանգնած, երբ որ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար, որովհետև, երբեմն, ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի ալգորիթմին»,–նշեց Արսենյանը։ՔՊ–ական պատգամավորը նաև հայտարարեց, որ լիակատար աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը և խաղաղության օրակարգը ավարտին հասցնելու ձգտումներին«Մեր քաղաքական թիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անում է այն, ինչ ճիշտ է ՀՀ–ի համար»,–ընդգծեց նա։ Արցախի խնդրի պատրվակով համախմբվելու համար անհրաժեշտ է 2 պայման. Պողոսյանը` ելքերի մասինԻնքը` Արսենյանն էլ չի վիճարկում, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված բարդություններ է առաջացրել։«Դրա համար բանակցություններում արծարծվում է արցախահայության կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված երաշխիքների հարցը, չնայած դեռևս Ադրբեջանը ընդառաջ քայլ չի արել այդ քննարկումներին»,–հավելեց իշխանական պատգամավորը։Լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ նախընտրական ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստում կար, Արսենյանը արձագանքեց, որ այն այդ պահին դա իրենց ցանկությունն ու փափագն էր, բանակցություններում փորձում են առաջ տանել արցախցիների իրավունքի հարցը, իսկ այսօր իրականությունն այլ է և չպետք է դիմել արկածախնդրությունների:Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54775444_82:0:1390:981_1920x0_80_0_0_d0c212744627017342a64b5732a4db07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գուրգեն արսենյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ
գուրգեն արսենյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ
Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում. Գուրգեն Արսենյան
13:06 24.05.2023 (Թարմացված է: 13:17 24.05.2023) Ըստ ՔՊ–ական պատգամավորի` այս պատմական ժամանակահատվածում ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը և պաշտպանությունն է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` անդրադառնալով Արցախի ճակատագրի վերաբերյալ լրագրողների հարցին։
«Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում ու Գլենդելում, Ավստրալիայում էլ են ապրում հայեր։ Մեր պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը և պաշտպանությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունն է»,–ասաց Արսենյանը։
Նրա խոսքով` միշտ չի, որ պետական շահերի սպասարկումը համընկում է ազգային շահերի սպասարկման հետ, և այս պարագայում պետք է առաջնությունը տալ պետական շահերին։
«Այս պատմական ժամանակահատվածում երկընտրանքի առջև ենք կանգնած, երբ որ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար, որովհետև, երբեմն, ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի ալգորիթմին»,–նշեց Արսենյանը։
ՔՊ–ական պատգամավորը նաև հայտարարեց, որ լիակատար աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը և խաղաղության օրակարգը ավարտին հասցնելու ձգտումներին
«Մեր քաղաքական թիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անում է այն, ինչ ճիշտ է ՀՀ–ի համար»,–ընդգծեց նա։
Ինքը` Արսենյանն էլ չի վիճարկում, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված բարդություններ է առաջացրել։
«Դրա համար բանակցություններում արծարծվում է արցախահայության կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված երաշխիքների հարցը, չնայած դեռևս Ադրբեջանը ընդառաջ քայլ չի արել այդ քննարկումներին»,–հավելեց իշխանական պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ նախընտրական ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստում կար, Արսենյանը արձագանքեց, որ այն այդ պահին դա իրենց ցանկությունն ու փափագն էր, բանակցություններում փորձում են առաջ տանել արցախցիների իրավունքի հարցը, իսկ այսօր իրականությունն այլ է և չպետք է դիմել արկածախնդրությունների:
Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։